Առաջին կանգառը Չինարին էր. Փաշինյանը Տավուշի մարզում է (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի սահմանամերձ համայնքներում է։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր այցելում եմ Տավուշի մարզի սահմանամերձ համայքներ։ Առաջին կանգառը Չինարին էր, որտեղ շնորհակալություն հայտնեցի սահմանապահ բնակիչներին հուլիսյան հաղթական մարտերում մեր Զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար։
Ծանոթացա նաեւ բնակիչներից մեկի նոր տան կառուցման աշխատանքների ընթացքին։ Վերջինիս տունն ամբողջովին ավերվել էր հրետակոծության հետեւանքով»։