Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
Հասարակություն

Հայկ Մարությանը ամենաքննադատվող քաղաքական գործիչներից է․ «Մեդիա պաշտպան»

2020թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 226 հոդված, որոնցից 144-ը եղել է բացասական, 82-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամենաքննադատվող քաղաքական գործիչներից է։ Դրական հոդվածներ նրա մասին չեն դիտարկել, իսկ բացասական հոդվածները գերաանցում են նույնիսկ չեզոք հոդվածներին։


Լրատվականներում անդրադարձ է կատարվել Հայկ Մարությանի արձակուրդ մեկնելու հաճախականությանը։ Համեմատական է տարվել նաև նախկին քաղաքապետերի և Հայկ Մարությանի միջև․ «Երևանի նախկին քաղաքապետը, ղեկավարման առաջին երկու տարիներին արձակուրդ է մեկնել երկու անգամ: Հայկ Մարությանը անչափ «ծանր և տքնաջան» աշխատանքի ֆոնին հանգստի է մեկնել կրկին՝ հինգ անգամից ավել: Արսեն Թորոսյանը արձակուրդ է մեկնել երկու անգամ, նրա նախորդը` Լևոն Ալթունյանը, մեկ անգամ»։

Ըստ մամուլի հրապարակումների՝ սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստում տեղի կունենա փոխքաղաքապետի ընտրություն: Արդեն հայտնի է, որ թեկնածուն Սերգեյ Ներսիսյանն է, որն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է: Ավելին, օրեր առաջ փոխքաղաքապետի թեկնածուն արդեն հանդիպել է իշխող խմբակցության պատգամավորներին եւ արդեն իսկ հայտնի է, որ ավագանու անդամներից շատերը դեմ են քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկած թեկնածուին:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով Երևան քաղաքի տրանսպորտային ցանցում նոր Գազել մակնիշի ավտոմեքենաների շահագործմանը, անցկացված մրցույթներին և 15 տարին լրացած Գազելների երթուղուց դուրսբերմանն, ասել է․ «Դուրս չեն եկել, ինչպես խոստացել էր Մարությանը, հրահանգ է եղել պահել այդ գերմաշված գազելները, մինչեւ տեսնեն՝ ինչ է լինում։ Կա կառավարության գործող որոշում, ըստ որի չի թույլատրվում 15 տարվա գազելները շահագործել։ Եթե նման գազելները վթարի ենթարկվեն՝ գտնելու են մի շարքային աշխատողի եւ նրան պատասխանատվության ենթարկեն։ Եթե կա կառավարության որոշում, եւ այդ գազելները դուրս չեն գալիս շահագործումից, ապա կառավարությունը պետք է որոշումը փոփոխի եւ իր վրա վերցնի պատասխանատվությունը»։

Դավիթ Խաժակյանն առաջարկում է՝ թողնել մեծամիտ վերաբերմունքն այս գործին եւ ներգրավել մասնավոր ընկերություններին՝ միասնական օպերատորներին, ցանկալի երկուսին եւ նրանց տալ երաշխիքներ, որ իրենց հետ չեն վարվի այնպես, ինչպես շատ ներդրողների հետ, եւ այդ երկու օպերատորներն էլ բերեն նոր ավտոբուսներ․ «Իհարկե, դա շատ ժամանակ կպահանջի, բայց գոնե այս պահից սկսենք։ Հարյուր ավտոբուսը կառավարության արտաքին պարտքով 25 միլիոն եվրո կարժենա։ Նոր տրանսպորտային ցանցը նախատեսում է 900 ավտոբուս, կառավարությունը ինչ ճոխություն պետք է թույլ տա, որ մայրաքաղաքի համար գնա եւ ավտոբուսներ բերի։ Բերեք մասնավոր ընկերություններին։ Բայց Մարությանը նախընտրում է, որ դա համայնքային գույք լինի, որպեսզի բենզինն էլ, ամեն ինչն էլ իրենք գնեն, ցանցն էլ ինքնուրույն կառուցել»։

Մամուլն, անդրադառնալով Արթուր Մեսչյանի հրաժարականին, գրել է․ «Մեզ պատմեցին Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ պաշտոնի նշանակման եւ պաշտոնավարման ողջ պատմությունը։ Երբ քաղաքապետ Հայկ Մարությանը նրան առաջարկել է զբաղեցնել այդ կարեւոր պոստը, Մեսչյանը մի պայման է դրել՝ Երեւանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պետք է իր համաձայնությունը տա։ Եվ Հայկ Մարությանը ստիպված է եղել հայցել Նարեկ Սարգսյանի թույլտվությունը։ Երկու տարի շարունակ պաշտոնավարելով՝ Արթուր Մեսչյանը մշտապես շփվել եւ խորհրդակցել է Նարեկ Սարգսյանի հետ՝ բոլոր հարցերում։ Նրանք գրեթե ամեն շաբաթ հանդիպել եւ ճաշել են միասին։ Երբ Հայկ Մարությանի հետ աշխատելը դարձել է անհնարին, քանի որ նա խիստ սահմանափակել է գլխավոր ճարտարապետի ազատությունը, ու ցանկացած հարցի լուծում անչափ բարդ է եղել, Մեսչյանը որոշել է հրաժարական տալ։ Հիմա նա «վերջին» բառերով է արտահայտվում Մարությանի հասցեին՝ համարելով, որ իրեն տարել-«փչացրել» է»։