Մինսկում ցուցարարները փորձել են շրջափակել Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրը
Բելառուսիայի մայրաքաղաք Մինսկում բերման է ենթարկվել ավելի քան 20 ցուցարար։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Կիրակի օրվանից երկրի տարբեր քաղաքներում շարունակվում են ցույցերը երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։
Մինսկում ցուցարարների մի մեծ խումբ մոտեցել է նախագահական նստավայրին։ Արդեն երեկոյան երկրի ներքին զորքերի զինծառայողները կարողացել են ցրել ցույցը։
Արդյունքում բերման է ենթարկվել 20 մարդ։