Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
Քաղաքականություն

Ռուսաստանից Նիկոլին հասցված «Հարավկովկասյան երկաթուղային» ապտակը տեղ հասավ. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Ռուսաստանի տրանսպորտի նախարարության միջև ստորագրված փաստաթղթին՝ ուղղված «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանը։ Քաղաքագետը գրել էլ, որ Ռուսաստանից նիկոլ Փաշինյանին հասցված ապտակը տեղ հասավ։

«Հայաստանի իշխանությունները կրկին ինքնախայտառակվեցին... Օրերս Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Ռուսաստանի տրանսպորտի նախարարության միջև ստորագրվեց «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն անվանումով փաստաթուղթը, որի մասին մամլո հաղորդագրություններ են տարածել ՀՀ և ՌԴ համապատասխան պրոֆիլային նախարարությունները, որոնք ընդունել են ընկերության գործունեության անկախ աուդիտորական ստուգումների արդյունքները.... Ստուգվել է 2008 թ–ին կնքված կոնցեսիոն պայմանագրի գործողության ողջ ընթացքը... Հաստատվել է նաև ՀԿԵ-ի կողմից իր ներդրումային պարտավորությունների ամբողջական կատարումը և կողմերի պահանջների բացակայությունը... Այսինքն, Նիկոլը հետքայլ է անում և փաստացի ընդունում, որ զրպարտել է «Հարավկովկասյան երկաթուղիներին», որին ժամանակին մեղադրում էր 60 միլիոն դոլարի չարաշահման մեջ...

Մոսկվայում շատ երկար ժամանակ նստած նայում էին, թե իրեն շատ հզոր երևակայող Նիկոլն ինչպես է մասկի շոուներ կազմակերպում և ՌԴ-ի հաշվին դիվիդենտներ հավաքում, որ հետո շռնդալից ապտակով տեղը դնեին նրան...

2020 թ-ի ապրիլի վերջին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունները, բացահայտ իր դժգոհությունն էր հայտնել Հայաստանի տարածքում գործող ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ Նիկոլի իշխանության վերաբերմունքից, մասնավորապես ասելով. «Տնտեսական դաշտում ռուսական կողմը ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսվել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ, կկարգավորվեն` առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին» ... Ստացվում է, որ Ռուսաստանից Նիկոլին հասցված «Հարավկովկասյան երկաթուղային» ապտակը տեղ հասավ ... Նիկոլը շատ լավ հասկացավ Լավրովի մեսիջները և հիմա արդեն ընդունում է, որ ժամանակին կեղծ ու սուտ տեղեկություններ է տարածել այդ ընկերության մասին ... Ցավալի է, որ հարազատ հասարակությանը հզոր և ինքնիշխան ներկայացող Նիկոլն իր հերթական անհեռատես և անտրամաբանական քայլի հետևանքով մեր դաշնակցի մոտ խայտառակեց ոչ միայն իրեն, որ տարրական ստախոս է, այլև Հայաստանի դիրքերն այդպիսով թուլացրեց...

Հ.Գ. Իշխանությունն ամեն գնով պահելու և սեփական սխալները քավելու համար Նիկոլը պատրաստ է ավելի ռուսամետ քայլերի, քան Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը...»։