Ձեր էությունը դատարկախոսությունն է. անխատեսումս կիրականանա 2-3 ամսվա մեջ. Տիգրան Աթանեսյան
Facebook-ի իր էջում փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է.
«Դեռևս ապրիլ ամսին հրապարակավ ասել եմ, որ արտակարգ դրությունը հայտարարվել է օրենքի խախտմամբ, իսկ համաճարակի դեմ հնարավոր է պայքարել այլ օրենքներով նախատեսված մեխանիզմներով:
Սեպտեմբերի սկզբին իշխանությունը «ստիպված» համաձայնվել է և համաճարակի դեմ «պայքարի» իմիտացիան որոշել շարունակել իմ նշած օրենքներով, իհարկե ինչ-որ փոփոխություններով: Փորձեմ շարունակել իմ «մարգարեական» գործունեությունը: Չհարգելի իմ «ազգընտիր» իշխանություն: Ձեր էությունը դա դատարկախոսությունն է, գաղափարական և գործնական սնանկությունը, իսկ իրականում՝ տարրական ընչաքաղցությունը, համեմված պոպուլիզմով:
Դուք մեղավոր չեք, դուք պարզապես այդպիսինն եք: Բայց որպես շնչող էակ, պետք է ունենաք ինքնապահպանման բնազդ: Հենց միայն այդ բնազդից ելնելով, այլ ոչ թե հայրենասիրական կամ խղճի թելադրանքով, ճիշտ կլինի, որ հրաժարական տաք, իշխանությունը հանգիստ փոխանցեք անցումային կառավարությանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Կրկին նշեմ, դա արեք ոչ թե երկիրը և հանրությանը ձեր մոլախոտային աղանդից ազատելու համար, այս գաղափարը ձեզ հասու չէ, այլ զուտ ինքնապահպանման բնազդից ելնելով:
Իմ կարծիքով, այս կանխատեսումս կիրականանա 2-3 ամսվա մեջ...»: