Այդ մարդկանց մեծ մասն ասում է՝ պատանդի կարգավիճակով մնացել են էստեղ. Զոհրաբյան (տեսանյութ)
«Մեր նախկին գործընկերը մի լավ խոսք ուներ` քաղաքաքացին տուգանքի մատերիալ չէ։ Հիմա նոր օրենքով տուգանքի 11 ձև կա»։ Այդ մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների խնդրին։ Վերջիններս եկել են Հայաստան ու կարանտինի պատճառով չեն կարողանում վերադառնալ։ Մինչդեռ ՌԴ֊ում նրանց սպասում է իրենց ընտանիքն ու աշխատանքը։