Ես այնտեղ աշխատում ե, էստեղ տուն չունենք. ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն ԱԺ-ի դիմաց են (տեսանյութ)
Ռուսաստան մեկնել ցանկացողներն այսօր՝ սեպտեմբերի 4-ին բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց:
Նրանք օգոստոսի 12֊ից ակցիաներ են իրականացնում պահանջով` օգնել իրենց վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն, որտեղ իրենց ընտանիքներն են գտնվում։
«Մենք այստեղ տուն չունենք, մեր ընտանիքները մնացել են Ռուսաստանում: Կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում հետ վերադառնալ: Խնդրում ենք նախարարներին, որոնք իրավասու են մեզ օգնելու, թող օգնեն, մենք գնանք հասնենք մեր ընտանիքներին: Արդեն 10 ամիս է այստեղ ենք: Ես թոշակառու եմ, 35 հազար դրամ եմ ստանում, ինչպե՞ս ապրեմ դրանով: Ես այնտեղ աշխատում եմ: Էստեղ տուն չունենք, վարձով եմ ապրում, իսկ վարձը 100-120 հազար դրամ է»,-ասաց ակցիայի մասնակիցներից մի կին:
Ակցիայի մասնակից քաղաքացիներից մեկն էլ նկատեց, որ ոչ ոք իրենց կոնկրետ չի ասում, թե երբ վերջապես կարող են գնալ։ ԱԺ էլ եկել են` որևէ պատգամավորի հանդիպելու ակնկալիքով։