Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի, ով փոխարինում է պատգամավոր Մանե Թանդիլյանին։ Այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` ԱԺ արտահերթ նիստի սկզբում։
«Հիշում եք, որ Մանե Թանդիլյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը: Նախ շնորհակալություն հայտնենք նրան համագործակցության համար եւ լավագույն մաղթանքները հղենք նրան:
ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Մանե Թանդիլյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 5 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրամադրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին»,-ասաց Միրզոյանը:
Այնուհետեւ նոր պատգամավոր Ստեփան Ստեփանյանը, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի կարգավորումների, երդվեց ԱԺ ամբիոնից: