Սամուել Ումտիտին ևս չի մտնում Ռոնալդ Կումանի ծրագրերի մեջ
Կատալոնական «Բարսելոնան» քննարկում է Սամուել Ումտիտիին վաճառելու հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ակումբը դեռ նոր պայմանագրի առաջարկով չի դիմել 26-ամյա ֆրանսիացուն։ Ումտիտին չի մտնում թիմի նորանշանակ մարզիչ Ռոնալդ Կումանի ծրագրերի մեջ։ Այդկերպ Լուիս Սուարեսի և Արտուրո Վիդալի հետ մեկտեղ Ումտիտին ևս կլքի ակումբը։
Ավելի վաղ իսպանական գրանդը վաճառեց թիմի կիսապաշտպան Իվան Ռակիտիչին։