«ՊՍԺ»-ում կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մաուրո Իկարդիի մոտ
«ՊՍԺ»-ն նշել է, որ թիմում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ևս 3 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները անցնելու են նոր թեստավորում։ Իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան նշում է, որ թիմում կորոնավիրուս է հայտնաբերվել Մաուրո Իկարդիի մոտ։
Ընդգծենք, որ ավելի վաղ թիմում կորոնավիրուս հայտնաբերվել էր Նեյմարի, Անխել Դի Մարիայի ու Լեանդրո Պարեդեսի մոտ։