Պուտինը սպառնացել է Թուրքիային
Դաշնային ժողովին ուղղված ելույթի ժամանակ Պուտինը անդրադառնալով թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի պայթեցնելու փաստին, նշել է, որ դեռ չի պատրաստվում ռազմական կոշտ գործողությունների անցում կատարել:
Սակայն լինելու են սահմանափակումներ տնտեսական ոլորտում, Թուրքիայից ՌԴ նախապես հայտարարված ներմուծվող ապրանքատեսակների ցանկը կարող է աճել:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ռազմական հանցագործություն գործելով, մեր մարդկանց սպանելով՝ միայն լոլիկների ներմուծման արգելքով, շինարարության կամ այլ ոլորտներում ինչ-որ սահմանափակումներով է ազատվելու, ապա սխալվում է»,- նախազգուշացրել է Պուտինը՝ հավելելով, որ ինքը պատասխանատու է իր ազգի համար: