Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
Քաղաքականություն

Հնչող պաշտոնական քայլերին ի հակակշիռ տեսնում ենք լեփ-լեցուն ավտոբուսներ, ամենօրյա մահեր․ Մարինե Սուքիասյան

«Չե Գևարա» սինդրոմը, պայմանական ասած, այն ահռելի սպասումն էր, որ կար հասարակության մեջ 2018-ին՝ փոփոխությունների, ավելի արդար կյանքի։ Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը։

«Իշխանության եկածները քայլում էին փողոցներով, նստում մետրո, շփվում մարդկանց հետ, միասին խոսում նոր Հայաստանի մասին:


Չեռնենկոյացումը սկսվեց շատ արագ ու սկիզբ առավ կենցաղից՝ կառավարական ամառանոցներ, թանկ սպասարկող մեքենաներ, ուղղաթիռ, թանկ կենցաղ։

Առաջին դեմքի կենցաղային դավանափոխությունը թիմն ընկալեց որպես լավ ապրելու թույլտվություն։

Երևանի փողոցները նրանց համար դարձան օտար՝ ի՞նչ քայլել, ի՞նչ շփվել։ Նրանք փակվեցին իրենց աշխատասենյակներում, սկսեցին ստանալ բարձր պարգևավճարներ, սկսեցին լավ ապրել։

Առաջին դեմքին այդ ընթացքում սկսեց արդեն չբավարարել կառավարական ամառանոցների վիճակը, և բյուջեից ահռելի գումար դուրս գրվեց դրանց վերանոգորոգման համար։ Հետո լիդերին պետք եկավ նոր ինքնաթիռ։

Շքախումբը նրան չէր ընդդիմանում, չէր ասում՝ գուցե պետք չէ՞, չէ՞ որ հեղափոխականությունն այդպես շատ արագ է վերածվում նոմենկլատուրային ճոխության։ Շքախումբը չէր ասում, որովհետև նախ՝ օգտվում էր լիդերի ճոխությունը սպասարկելու փուլում, հետո էլ՝ դա ուղիղ ինդուլգենցիա էր համարում իր համար՝ նույնը անելու։

Շքախումբը երկու տարի անց այլևս մետրո չի նստում. թերևս միայն մտքում՝ Աջափնյակի չկառուցված նոր կայարանից։

Կեցությունը շատ արագ է փոխում գիտակցությունը։ Երկրի Չեռնենկոյացման ամենամեծ ցուցանիշը սուտն է. Հայաստանում սուտը հասել է ահռելի չափերի։ Թե՛ լիդերը, թե՛ թիմը սուտն այլևս կոմֆորտ միջավայր են համարում։

Սուտ տնտեսական աճ, սուտ նախագծեր, սուտ հաջողություններ, սուտ խոստումներ, սուտ հայտարարություններ։ Աղքատ երկրում ճոխ կենցաղն ու սուտ միշտ իրար հետ են։ Սուտ պայքար՝ covid-ի դեմ, երբ հնչող պաշտոնական քայլերին ի հակակշիռ մենք տեսնում ենք լրիվ հակառակ կյանք՝ լեփ լեցուն ավտոբուսներ, անտերության թողնված երեխաներ, դեղի փող չունեցող տասնյակ հազարներ, վիրուսի բնականոն թուլացում, ամենօրյա մահեր...

Այս վիճակիերրորդ մշտական ուղեկիցը գործի տապալումն է՝ տնտեսական, առողջապահական ու հանրային կյանքի բազմաթիվ ոլորտներում։

Որևէ Չեռնենկոյացում լիակատար չի լինի, եթե իշխանությունըչի սկսում բաժանել մեծաքանակ մեդալներ, շքանշաններ։Բայց նա դրանով չի կարևորում ուրիշների արժանիքը, ուրիշների արածը։ Նա դրանով թաքցնում է իր չարածը, իր լճացումը։

Չե Գևարայից մինչև Չեռնենկոյացում արագընթաց պրոցեսում գիտե՞ք ումն է ամենամեծ մեղավորությունը. շքախմբինը։ Համաշխարհային պատմության հարցը, թե թագավո՞րն է ընտրում շքախումբ, թե՞ շքախումբն է ստեղծում թագավորին հայաստանյան փոքր մասշտաբներում այնքան էլ սուր չէ։

Եթե այս երկու տարիներում Փաշինյանի շքախմբում լինեին հրապարակային չհամաձայնողներ, առարկողներ, ապա հավանորեն կլիներ ուրիշ լիդեր, ուրիշ Հայաստան։ Մեկ հոգու «կանգ առ»-ը քիչ էր։

Իհարկե, նա լուծեց անհատական արժանապատվության և անձնական հեռանկարի խնդիրը, բայց շքախումբը շարունակեց քվեարկել «Մեկի ցանկությունն ավելին է, քան 88-ինը» սկզբունքով, դատախազներն ու քննիչներն էլ սկսեցին հետապնդել նրանց, ում այդ մեկը մատնանշում էր։ Շատ կարևոր է հիշել, որ կանգ առնել միշտ հնարավոր է, գոնե՝ անհատական մակարդակով։ Կանգ առի գաղափարը դրանով է կենսունակ։

Չեռնենկոյացման փուլի պատկերի ամբողջականացման համար պակասում է վերջին շտրիխը։ Ցանկացած չեռնենկոյական իշխանության մեջ մի պահից լինում են մարդիկ, ձևավորվում են շրջանակներ,որոնք հասկանում են իրավիճակի անհեռանկարայնությունը, որոնք իրենց էությամբ ուզում են լրիվ հակառակը՝ գոնե սեփական շահերից ելնելով։ Այդ փուլը սարերի հետևում չէ»,- գրում է նա։