Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
Քաղաքականություն

Թուրքիայի սպառնալիքին պետք է պատասխանել Հայաստանի դիրքերն ավելի ամրապնդելով․ Արա Պողոսյան

Թուրքիայի սպառնալիքին պետք է պատասխանել Հայաստանի դիրքերն ավելի ամրապնդելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Պողոսյանը:

«Օգոստոսի 27-ին Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում պատասխանելով հաղորդավարի հարցերին, անդրադառնալով Հայաստանին ի թիվս այլ մեղադրանքների նշել է, թե Հայաստանը իրեն սատարող ուժերի հաշվին «իր հասակից բարձր գործերի» է խառնվում, և որ Հայաստանի այդ պահվածքը ոչ մի արդարացում չունի։
Հուլուսի Աքարի այս միտքն ուշագրավ է այն իմաստով, որ այսպիսով տեսանելի են դառնում Թուրքիայի կողմից Հայաստանի իրական ընկալումը, ինչպես նաև Հայաստանին տարածաշրջանային հարցերից մեկուսացնելու, Հայաստանի ձեռքերն ու լեզուն շղթայելու թուրքական կողմի նպատակը։

Ակնհայտ է, որ Թուրքիայի նպատակը այսպիսի դիվանագիտական «կրակոցների» միջոցով հայկական կողմին սաստելն ու հայ-ադրբեջանական կոնֆլիկտի՝ իր իսկ բնորոշմամբ, «կողմ» դառնալն է։

Մյուս կողմից պարզ է, որ Թուրքիայի ընկալմամբ, Հայաստանի գործողությունները պայմանավորված են հայ-ռուսական ընդհանուր արտաքին քաղաքական ուղեգծով, և Հայաստանի քայլերը համաձայնեցված և արտոնված են Ռուսաստանի կողմից։
Այսպիսով՝ խոսելով սատարող ուժերի մասին, Հուլուսի Աքարն հավանաբար առաջին հերթին նկատի ուներ Ռուսաստանին, ապա նաև Ֆրանսիային, որը Արևելյան Միջերկրականի լարվածության ֆոնին իր աջակցությունը հայտնեց Հունաստանին։
Մյուս կողմից պարզ է, որ գնալով Թուրքիայի շուրջ սեղմվում է հակաթուրքական «ճակատի» երկրների կողմից կազմված շղթան, և հիմա մենք ականատես ենք Թուրքիայի հուսահատական քայլերին, որոնք կարող են լինել առավել քան վտանգավոր, հատկապես Հայաստանի համար։ Գրեթե այդպիսին էր իրավիճակը երիտթուրքերի կառավարման վերջին շրջանում, երբ պարտվող բլոկը՝ որի կազմում նաև Թուրքիան, վերջին ճիգերն էր գործադրում, ահագնացնելով վայրագությունները, պարտության մեղքը բարդելով հատկապես քրիստոնյա բնիկների վրա, և ի վերջո կատարելով դարի առաջին ցեղասպանությունը՝ Հայոց Ցեղասպանությունը։

Ուստի` Հայաստանը պետք է ո՛չ միայն լավ վերլուծի ստեղծված իրավիճակը, այլև նախաձեռնի հակաքայլեր՝ հնարավոր թուրքական միջամտության դեպքում բավարար նյութական-ռազմական, քաղաքական և դիվանագիտական կապիտալ կուտակելու համար։ Ընդ որում՝ ո՛չ միայն պետք է չդադարեցնել տարածաշրջանային հարցերին ակտիվ գնահատականներ տալը, այլև մասնակցել տարածաշրջանային գործընթացներին, որոնք այս կամ այն կերպ կարող են շոշափել հայկական շահերը, լուրջ աշխատանքներ կատարել հակաթուրքական հավանական բլոկի երկրների հետ։

Սա թերևս կարող է այն գործոնը լինել, որը ո՛չ միայն Հայաստանի ընկալումը (հաշված ժամերում Երևանը գրավելու պատրանք) կփոխի Թուրքիայի մոտ, այլև կստիպի զսպել ծավալապաշտական ախորժակը (պանթյուրքիստական ծրագիրը և Օսմանյան կայսրության վերականգնման գործնական ջանքերը) և հաշվի նստել Հայաստանի հետ՝ իբրև ռեգիոնալ խաղացողի։


Հայաստանը ռեգիոնալ տերություն դառնալուն այլընտրանք չունի, եթե հաշվի չառնենք այն, որ այլընտրանքը չ՛գոյությունն է։ Թուրքիայի սպառնալիքին պետք է պատասխանել Հայաստանի դիրքերն ավելի՛ ամրապնդելով, հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանային հարցերում առավել կարծրացնելով, ԵԱՏՄ և ՀԱՊԿ թեկուզ ձևական անդամակցությունը շահարկելով, ՌԴ ռազմական բազայի ներկայությունից առավել օգուտներ քաղել, անհրաժեշտության դեպքում Թուրքիայի դեմ շահարկել, և հետևողականորեն ռեգիոնալ տերություն դառնալու նախադրյալներ ստեղծել։

Ինչպես արդեն նշեցի, ստեղծված իրավիճակում Հայաստանի գոյության թերևս ամենակարևոր երաշխիքը թույլ ու անօգնական տարածաշրջանային մուրացկանից ռեգիոնալ տերության վերածվելու մեջ է»։