Սա ահազանգ է, որպեսզի ուշադրություն դարձվի մեր ֆուտբոլին. Գևորգ Ղազարյան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 5) և Էստոնիայի (սեպտեմբերի 8) հավաքականների դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հանդիպումներին պատրաստվում է առանց թիմի առանցքային խաղացողներից մեկի՝ Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 32-ամյա ֆուտբոլիստը պատմել է հավաքականին չմիանալու պատճառների, Խոակին Կապարոսի հետ զրույցի ու ակումբային գործերի մասին, ինչպես նաև կարծիք է հայտնել այլազգի ֆուտբոլիստների՝ Հայաստանի հավաքական հրավիրելու վերաբերյալ: