Կարմիր Խաչի ներկայացուցիչները չեն այցելել Ադրբեջանում գերի ընկած հայ սպային. ՊՆ խոսնակ
Մոլորվելու հետևանքով Ադրբեջանում հայտնված ու գերի պահվող Գուրգեն Ալավերդյանին Կարմիր Խաչի ներկայացուցիչների կողմից այցելություն չի եղել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Աշխատանքներ են իրականացվում Կարմիր Խաչի՝ Բաքվի գրասենյակի հետ, նրանց ներկայացուցիչների այցելության կազմակերպման համար»,- ասաց նախարարության ներկայացուցիչը։
Նաղդալյանն այլ հարցերի չպատասխանեց, մանրամասներ չհայտնեց՝ «հաշվի առնելով հարցի զգայունությունը»։