Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
Քաղաքականություն

Մեծ սկանդալ... եւ ինչ. իմքայլականները լռում են. Էլինար Վարդանյան

Նոր հետաքրքիր ավանդույթ է ձեւավորվում. եթե դեպքերը, ճիշտ թե սուտ, էական չէ, վերաբերում են մինչեւ 2018-ին, ապա դրանց պետք է արհեստականորեն մեծ հնչեղություն տրվի՝ իրավապահների բացահայտումներ, Հ1-ի եւ Ազատության ռեպորտաժներ, իմքայլականների քոմենթներ, ֆեյսբուքյան աղմուկ, առանձին դեպքերոմ վարչապետ Փաշինյանի հուզական պոռթկում՝ ես ցնցված եմ, ես էմոցիոնալ պահեր եմ ապրել, 100 տոկոսանոց ապացուցված գործ է... Մի խոսքով աղմուկի պատկերն ամբողջական է դառնում։

Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Բայց երբ խոսքը վերաբերում է 2018-ից հետոյի իրադարձություններին՝ նոր հարսի համեստություն են խաղում։ Անաղմուկ, առանց մեկնաբանությունների, հնարավորինս զուսպ՝ պաշտոնական լրատվամիջոցների եթերները «խափանվում» են։

Օրերս մամուլում շրջանառվեց, իսկ այնուհետեւ ՊՎԾ-ի կողմից հաստատվեց տեղակատվություն՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլտրված հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների մասին։ Խոսքը գնում է վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող ՊՈԱԿ-ի կողմից կատարված ֆինանսական չարաշահումների մասին։ Խոսքը շատ լուրջ պատմության մասին է։ Մեծ սկանդալ ... եւ ինչ։ Ամեն ինչ արվում է աղմուկը մեղմելու համար. Եթերում չես տեսնի ՀՔԾ պետին, դատախազին, հայտնի լրագրողներին, իրավապահների հայտնի ձայնով ռեպորտաժները չկան, իմքայլականները լռում են /անհասկանալի լռում են նաեւ ընդդիմադիրները/։

Դեռեւս 2019թ. մի շարք աղբյուրներ հայտնում էին, որ Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող ՀՀ վարչապետին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու, կահավորելու համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 2 միլիոն դոլար: Թափանցիկ աշխատող կառավարությունից այդպես էլ չհնչեցին կոնկրետ թվեր ծախսերի մասին՝ պատճառաբանությամբ, թե այն պարունակում է գաղտնիություն: Միակ մեկնաբանությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանինն էր, ով նշել էր Կոնդի առանձնատները պետության գույքն է, եւ որոշումները գաղտնի ընթացակարգով են եղել, քանի որ դա բխում է օրենքից, եւ թվերը չեն կարող հրապարակվել:

Այսօր արդեն պարզվում է, որ տեղի է ունեցել իրավախախտում, սակայն ՊՎԾ եւ իրավապահների կողմից այս հարցի շուրջ տրամադրված տեղեկատվությունը շատ լակոնիկ է, մասնավորապես, որ մշտադիտարկվել են 2019թ. «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաեւ՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները, եւ որ հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Եվ վերջ։ Այլեւս ոչ մի տեղեկատվություն, ոչ մի բացահայտում, ոչ մի հստակեցում։

Հիմա պատկերացրեք, եթե խոսք գնար 2018թ. առաջ կատարված խախտումների մասին։ Օրեր շարունակ հանրային հեռուստատեսությամբ, լրատվական կայքերով եւ լայվերով մանրամասն կներկայացվեր խախտումները։ ՀՔԾ պետն անմիջապես կհյուրընկալեր հանրային հեռուստաընկերությանն, այնպես, ինչպես դա արեց 2018թ. օգոստոսի 3-ին, երբ մի ամբողջ օր անոնս արվեց «սենսացիոն բացահայտում մարտի 1-ի գործով» լուրը, իսկ օրվա վերջում եթերում հայտնվեց ՀՔԾ պետը, եւ պարզվեց, որ խոսքն ընդամենը Վիկիլիքսում գտած մի հրապարակման մասին է։ Կամ ինչպես Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող գործարանում հայտնաբերված ապօրինի պահվող զենքի եւ ռազմամթերքի հետ կապված, առանց ճշտելու, հայտարարվեց դրանց 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին գործադրված լինելու հանգամանքը։ Սոցցանցերում բարձրաստիճան իրավապահների պասով «դատավճիռ» հրապարակվեց, իսկ հետո ինչ եղավ բոլորս հիշում ենք։ Օրինակները կարելի է շատ երկար շարունակել. աղմուկ չեղած տեղից, իսկ սենսացիոն բացահայտումները հետո աստիճանաբար մոռացվում են։ Երբ ձերբակալվեց ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, իբր մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով, վարչապետը ԱԺ-ում հայտարարեց, որ սա վկայում է Հատուկ քննչական ծառայության հետեւողական աշխատանքի մասին, եւ որ այդ լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր է ապրել։ Հետո Պետրոսյանն աննկատ ազատ արձակվեց ու մենք չիմացանք վարչապետի ռեակցիայի մասին։ Ինչո՞ւ հիմա Փաշինյանը նույն ռեակցիան չի տալիս։ Տունը, որտեղ նա բնակվում է, վերանորոգելիս հսկայական չարաշահումներ են կարծես թե եղել, ընդ որում դրանում կարծես ներգրավված են իր մերձավորները։

Ինչո՞ւ եթերում չեն բարձրաստիճան իրավապահները։

Հիմա, երբ խոսքը վերաբերում է յուրայիններին, բոլորը լուռ են։ Լուռ են իրավապահները, լուռ են հանրային գործիչները։ Իսկ լրատվամիջոցները կարծես աքցանով են ինֆորմացիա «կորզում» իրավապահներից եւ պետական պաշտոնյաներից։ Ըստ երեւույթին ներկաների խախտումները շոուի վերածել չի կարելի։ Մոռանում են թափանցիկության եւ հաշվետվողականության մասին. օրինակ՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արուսյակ Մանավազյանը խորհուրդ է տալիս հենց կոնկրետ Փաշինյանի առանձնատան վրա չսեւեռվել։

Նույն ճակատագրին արժանացավ Փաշինյանի կնքահայր Հայկ Ղալումյանի ազգական Վահագն Ղալումյանի կեղծ բանկային երաշխիքով բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին մասնակցելու իրավախախտումը։ Խոսքը լուրջ իրավախախտման մասին էր, որի մասին չխոսվեց, շատ արագ մոռացության մատնվեց։

Ներկաների խախտումների մասին խոսել ընդունված չէ։