Բարոյական խրատներ չտաք, հմիա ի՞նչն է էժանացել. ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը` ավելացած վարձավճարների մասին (տեսանյութ)
Չ՞եք կարծում, որ կորոնավիրուսի հետ կապված կարնատինային իրավիճակում ուսման վարձավճարները բարձրացնելն այնքան էլ տեղին չէ, հատկապես, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես կընթանան դասապրոցեսները և ուսման արդյունավետությունը երաշխավորված չէ։ Այս հարցն ուղղեց լրագրողը ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին` մամուլի ասուլիսի ժամանակ։
Վերջինս նկատեց, որ արդյունավետություն կապահովեն, ինչ վերաբերվում է վարձավաճարների ավելացմանը, ապա դա միայն առաջին կուրսեցիների համար կլինի, դա մի կողմից։ Մյուս կողմից էլ, ըստ ռեկտորի ժ/պ֊ի, ամբողջ աշխարհում ամեն ինչ թանկացել է.
«Բարոյական խրատներ չտաք, հմիա ի՞նչն է էժանացել...»,-վրդովված ասաց Գեղամ Գևորգյանը: Այնպես որ, ռեկտորի ժ/պ֊ն նորմալ համարեց ուսման վարձավճարների բարձրացումը։