Կարևորը` համոզվենք, որ գերիների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում. ՊՆ փոխնախարար
Արվում է հնարավոր ու անհնարը, որպեսզի Ադրբեջանում գերի ընկած ՀՀ քաղաքացիների հարցն օր առաջ լուծվի։ Լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Կարևորը, որ համոզվենք, որ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում այս փուլում։ Մնացածն ընթացակարգային հարցեր են, որոնք թե մեր և հակառակորդի պարտավորությունների մասով միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են»,-ասաց փոխնախարարը։
Նա հարցի վերաբերյալ շատ չխոսեց՝ հիմնավորելով, որ կիրակի այդ թեմային հարվազրույցում հանգամանորեն անդրադարձել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա Գորգեն Ալավերդյանը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։
ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 5 տարբեր հոդվածով:
«Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»,- հայտարարել էր ՊՆ խոսնակը։