Բաքուն և Երևանը շահագրգռված են լարվածության մեղմացմամբ. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը կարգավորվի: Ինչպես հայտնում է ԱՍՍ-ը, այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՄՄՀՊԻ-ի ուսանողների ու դասախոսների առջեւ:
Նա հայտնել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Զեյհուն Բայրամովի հետ:
«Մենք այնպիսի զգացում ունենք, որ երկու կողմերն էլ շահագրգռված են իրավիճակի հանդարտեցմամբ, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք (ԵԱՀԿ Մինսկի խմբի-հեղ.) համանախագահների ներկայացուցիչները կկազմակերպեն տարածաշրջանում»,- ասել է նա: