Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
Հասարակություն

Առանձնատների վերանորոգման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. նախաքննական մարմինը երկընտրանքի առաջ է՝ քննե՞լ, թե ծածկադմփոց անել. «Փաստինֆո»

Pastinfo.am-ի տեղեկություններով կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ տրված առերևույթ չարաշահումների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով քննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերանորոգման աշխատանքներում պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է հայտնաբերել։ Այս ՊՈԱԿ-ի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, որտեղ բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Դեռեւս 2019 թվականին մեծ աղմուկ հանեց տեղեկատվությունն առ այն, որ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։

Ընդ որում՝ վարչապետի աշխատակազմին գումարը հատկացվել էր կառավարության գաղտնի որոշմամբ, իսկ վերանորոգման շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել ընդհուպ զուգարանակոնք ձեռք բերելու վրա։ Կատարված վերանորոգումը խնդրահարույց է համարել անգամ պետական վերահսկողության ծառայությունը։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՊՎԾ-ն պաշտոնապես հաստատել էր, որ 2019 թվականի աշխատանքներում արձանագրվել են չարաշահումներ։

«ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է մշտադիտարկում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում։ Մշտադիտարկվել են 2019թ ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները։ Հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին»,- օգոստոսի 26-ին գրավոր տեղեկացրել էր ՊՎԾ-ն։ Ավելին՝ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ նախապատրաստված նյութերով արդեն նաեւ քրեական գործ է հարուցվել։ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ նյութերը ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել են ՀՀ դատախազությունից։

Նկատենք, որ դատախազությունը, ինչպես ՊՎԾ-ն, ձեռնպահ է մնացել նշել, թե կառավարական ամառանոցների վերանորոգման աշխատանքներում յուրացված գումարը որքան է կազմում, մինչդեռ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը գնում է շուրջ 250 մլն դրամի մասին։ Դատախազությունը փորձում է հնարավորինս գաղտնի պահել քրեական գործի հանգամանքները, քանի որ այն իսկական գլխացավանք է դարձել քննչական մարմինների համար։ Ինչպես տեղեկացրել ենք՝ ՊՈԱԿ-ը գործում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի անմիջական հսկողության ներքո, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենն էլ «Հայկական ժամանակ»-ի հաշվապահն է, ով նաեւ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահը, իսկ կապալառու ընկերությունն էլ առնչվում է ընտանիքի հետ։ Մեր տեղեկություններով՝ վերանորոգման գնումն իրականացվել է մեկ աղբյուրից, այսինքն՝ մրցույթ չի հայտարարվել եւ մրցույթով չի ընտրվել շահող ընկերությունը, իսկ վերջինիս համար, այսպես ասած, երաշխավորել է Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Ասել է թե՝ կոռուպցիոն սկանդալում շոշափվում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ամենամոտ կանգնած մարդկանց, այլ նաեւ ընտանիքի անդամների անուններն ու շահերը, ուստիեւ ձեռնպահ են մնում քրեական գործի շուրջ հնչեղությունից։

Նախաքննական մարմինը լուրջ երկընտրանքի առաջ է կանգնել՝ քրեական գործը քննե՞լ, թե ծածկադմփոց անել: Քննելու դեպքում այն կարող է ընդհուպ քաղաքական սկանդալի հանգեցնել, որը կարող է չներվել հենց վարույթն իրականացնող մարմնին՝ իշխանությունների կողմից, իսկ ծածկադմփոցի դեպքում՝ իրենք կդառնան պաշտոնեական հանցագործություն կատարող անձինք։

Աղբյուր` Փաստինֆո