«Գ.Ծառուկյան» հիմնադրամը 10.000 դոլար է նվիրաբերել «Օգնիր Եղբորդ-Լիբանան» ծրագրին (Տեսանյութ)
ՀՅԴ Գերագույն մարմինը «Երկիր» հիմնադրամի հետ համատեղ «Օգնիր Եղբորդ-Լիբանան» ծրագրի շրջանակում օգնություն կտրամադրի Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժած ընտանիքերին: Առաջին անհրաժեշտության սննդամթերքով բեռնված ինքնաթիռը Լիբանանում կլինի սեպտեմբերի 1-ին:
Հերթական անգամ Բեյրութի մեր հայրենակիցներին օգնության ձեռք է մեկնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը և 10.000 դոլար հատկացրել ծրագրին ։ Հիշեցնենք՝ Ծառուկյան հիմնադրամը նաև 100 միլիոն դրամ է հատկացրել պայթյունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին: