Ինչպես են ԲՀԿ-ական երիտասարդները դիմավորել անակնկալ այցով գրասենյակ ժամանած Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)
ԲՀԿ երիտմիության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանն անակնկալ այց է կատարել ԲՀԿ գրասենյակ։
Հրապարակած տեսանյութին կից նա գրել է.
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անակնկալ այցով կուսակցության գրասենյակում էր ԲՀԿ Երիտասարդների միության և նորանշանակ աշխատակազմի Ղեկավարի աշխատանքային առօրյային ծանոթանալու համար։
Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը պատասխանեց երիտասարդներին հուզող բոլոր հարցերին»։
Ավելի ուշ Անդրեասյանը նաև լուսանկար է հրապարակել արդեն կայացած հանդիպումից ու գրել.
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը անակնկալ հանդիպում ունեցավ ԲՀԿ ԵՄ անդամների հետ։
ԲՀԿ առաջնորդը պատասխանեց երիտասարդներին հուզող բոլոր հարցերին։
Հանդիպումն անցավ անմիջական մթնոլորտում։
ԲՀԿ նախագահին ներկայացրեցինք ԲՀԿ ԵՄ-ի կատարած աշխատանքը և մեր Ղեկավարից ստացանք նոր հանձնարարականներ, որոնք կներկայացնենք առաջիկայում»։