Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
Վազող տողեր

Բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը հերքում է

Բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը խնդրել է հերքել Newspress.am-ում 21.07.2020թ-ի հրապարկումը` «Անբարոյական է, երբ տղաներին բանակից փախցրած գրողը խոսում է հայրենասիրության մասին․ ամեն մի գրող չէ, որ մտավորական է» վերնագրով:

Նկատենք, որ Հովհաննես Ղազարյանը հերքումը պահանջել է հրապարակումից ճիշտ մեկ ամիս հետո: Չնայած հրապարակումից անմիջապես հետո հեռախոսազրույց ենք ունեցել Ղազարյանի հետ, որի ժամանակ նա իր տղաների բանակում չծառայելու հետ կապված որոշ մանրամասներ է հայտնել, այնուամենայնիվ հարկ ենք համարում ներկայացնել Ղազարյանի կողմից մեր կայքին տրամադրված հերքման տեքստը...

«Նախ ցանկանում եմ, նշել, որ նյութում տեղ գտած այն տեղեկությունը, թե ես իմ որդիներին ազատել եմ հայոց բանակում ծառայելուց չի համապատասանում իրականությանը և զրպարտություն է: Դրանից բխող մյուս տեղեկությունները, թե ես իշխանությանը հաճոյանալու համար եմ հրապարակումներ կատարում և այլն իմ հասցեին ուղղված վիրավորական արտահայտություններ եմ համարում:

Ուստի վերը նշված հոդվածի ինչպես վերնագիրը, այնպես էլ հոդվածում տեղ գտած, որպես ստույգ փաստ ներկայացված, վերոնշյալ տեղեկությունները, արատավորում են իմ պատիվն ու արժանապատվությունը և բարի համբավը, քանի որ հիմնազուրկ են, իրականությանը չեն համապատասխանում:

Նկատի ունենալով վերոգրյալը

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

Մինչև 21.08.2020թ-ը նույն News.press.am էլեկտրոնային կայքէջում տպագրել հերքում , հետևյալ բովանդակությամբ .

«Իրականությանը չեն համապատասխանում 21 հուլիսի 2020թ. էլեկտրոնային կայք էջում «Անբարոյական է, երբ տղաներին բանակից փախցրած գրողը խոսում է հայրենասիրության մասին․ ամեն մի գրող չէ, որ մտավորական է» խորագրությունով հրապարակված հոդվածում, որպես ստույգ տվայլներ ներկայացրած, տեղեկություններն այն մասին, որ ես իմ որդիներիներին ազատել եմ հայոց բանակում ծառայությունից»:

Ինչպես նաև հերքել նյութում առկա վիրավորական արտահայտությունները: Քանի որ ամբողջ նյութը իր մեջ պարունակում է զրպարտություն և վիրավորանք առաջարկում եմ նույն ժամանակահատվածում հերքում տպագրել ամբողջ նյութի վերաբերյալ»:

 

Բանաստեղծը, որպես փաստացի տվյալ, կից ներկայացրել է նաև ամբողջ հոդվածը.

«Զզվելի ու նողկալ է, երբ որոշ «վայ հայրենասերներ», ընդհանուրից հետ չմնալու համար, որոշում են երկրի համար օրհասական պահին խոսել ու պրոպագանդել հայրենասիրություն:

Իսկ ավելի կոնկրետ, Ղազարյան Հովհաննես անունով մի բանաստեղծ որոշել է կաղ էշով քարավան մտնել ու համընդհանուր միասնաության ֆոնին՝ շուրջպարի դուրս գալ․․․
Նա «ԱՄԵՆ ՍԵՎ ԲԱՆ ՕԹԵԼԼՈ ՉԷ» խորագրով կեղծ հայրենասիրության շղարշի ներքո փորձել է ինչ-որ բան փոխանցել իր հետևորդներին ու ընթերցողներին, իսկ ավելի կոնկրետ՝ իշխանությանը գլխի գցել, որ ինքը կա, գոյություն ունի, որ հավատարիմ է, շատ հավատարիմ ու որպես այդպիսին՝ իր բաժին ոկորն է պահանջում․․․

Այս բանաստեղծի ստեղծագործական կյանքի մասին ոչինչ չունեմ ասելու, բայց իր իսկ խոսքերով իրեն արձագանքելով, կփորձենք հասկանալ, թե արդյոք ամեն գրող մտավորակա՞ն է․․․ հատկապես, երբ այդ մտավորականը, օճառը ձեռքին, ամբողջովին փոխել է այս բառի իմաստն ու նշանակությունը․․․

Բանն այն է, որ Ղազարյան Հովհաննեսը իր հայրենսիրությունը փորձել է կառուցել նախկին իշխանություններին փնովելով՝ նրանց կոչելով հինգերորդ շարասյուն․․․
Այս բանաստեղծը, շահարկելով սահմանի լարված իրավիճակը, որոշել է ցեխ շպրտել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա։ Չեմ ուզում հիմա անդրադառնալ այս 2 նախագահի պատերազմի դաշտում անցած ուղուն ու նրանց թողած հետագծին․․․

Այս բանաստեղծի գրչի խզմզոցին կարելի էր նաև լուրջ չվերաբերվել ու չանդրադառնալ, բայց կան փաստեր, որոնց մասին լռելն անհնար է։

Երբ գրող Ղազարյանը խոսում է բարոյական արժեքներից, ապա հետաքրիքր է՝ նա բարոյակա՞ն, թե՞ անբարոյական է համարում, երբ մարդիկ իրենց տղաներին զարտուղի ճանապարհներով բանակից ազատում են։

Եթե դա անբարոյականություն է, ապա Ղազարյան Հովհաննեսն անբարոյակա՞ն է, որ, մեզ հասած տեղեկություններով, վաճառել է իր տունն ու մեծ որդուն՝ Արմանին ազատել հայկական բանակից։ Դրանից հետո ընտանիքը հայտնվել է դրսում, բայց դա չի խանգարել հորը նույն ոգով թռցնել բանակից իր մյուս տղային։ Նույն տեղեկության համաձայն էլ Ղազարյանն իր կրտսեր որդուն՝ Սևակին էլ փախցրել է բանակից, դե վաճառելու ոչինչ արդեն չուներ։ Ի դեպ, նա մինչ օրս չունի սեփական տանիք և Արզնիիում ապրում է վարձայկալությամբ։ Ասում են՝ շատ պարտքեր ու իշխանությունից բավականին շատ ակնկալիքներ ունի․․․

Եվ պատահական չէր, որ այսքանից հետո այս գրողի հոգում հանկարծ ծագում է «սեր» հայրենիքի նկատմամբ, և այն արտահայտվում զիլ ու բարձր հոխորտանքով․․․

Իհարկե չի բացառվում, որ Ղազարյանն իր արարքն անբարոյականություն չհամարի, բայց այս դեպքում էլ անբարոյականություն է այն, որ իր տղաներին բանակից թռցրած ինչ-որ մի բանաստեղծ եկել ու հոխորտում է՝ իշխանությանը սիրաշահելու և դիվիդենտներ շահելու համար․․․

Էլ ի՞նչ մտավորական, եթե նա չի մտածում, ու հասկանում, որ նման դեպքերում ավելի լավ է լռել, քանի որ ինքն այստեղ, բացի գրիչի խզմզոցից, այլ ասելիք չունի։

Ո՞ւր էր այս դասալիք իշխանությունը, երբ մեր հայկական բանակը հաղթանակներ էր արձանագրում։ Այնպես, որ իշխանության ականջը շոյելու համար բանակի հաշվին պետք չէ դիվիդենտներ շահել, հատկապես, երբ դու ընդհանրապես այդ ոլորտում չկաս․․․

Ինչպես կասեր դասականը՝ ավելի լավ է «բանաստեղծ չզբաղվել պոլիտիկա», քանի որ ամեն մի գրող չէ, որ մտավորական է․․․»