Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». Շարմազանով
Քաղաքականություն

Մարտի 1-ի գործով դիրքորոշումը՝ ճանապարհ դեպի Սահմանադրական դատարան

դատավորի պաշտոն Նախօրեին ՍԴ դատավորի Կառավարության թեկնածուն՝ Վահրամ Ավետիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում մոտ 3 ժամ տևողությամբ հանդիպում ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վահրամ Ավետիսյանն ասաց, որ ի թիվս այլ հարցերի պատգամավորներն իրեն հարցեր են ուղղել նաեւ «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ, ինքը որպես ՀՀ քաղաքացի ունի իր մոտեցումը եւ ներկայացրել է այն պատգամավորներին՝ «չակերտները բաց»։

Որքանո՞վ է ճիշտ Սահմանադրական դատարանի ապագա դատավորի համար կուսակցության հետ նման հանդիպումը եւ իր դիրքորոշում հայտնելը այնպիսի հարցի շուրջ, ինչպիսին «Մարտի 1-ի» գործն է, որի վերաբերալ այս պահին ՍԴ-ում վարույթ կա։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը NEWS.am-ի հետ զրույցում արձագանքելով այս հարցին ասաց, որ մենք գնալով ավելի շատ ենք գլորվում դեպի կուսակցապետություն, եւ, որ երբեք այդքան մոտ չենք եղել Խորհրդային ժամանակներում կուսակցության դոմինանտների դերով քաղաքական համակարգին, որքան հիմա. «Այն աստիճան բնական է դա դիտվում շատերի կողմից, որ առանձնապես որեւէ մեկը դրա մասին չխոսեց։ Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե հանդիպումը տեղի ունենար օրինակ ԱԺ խմբակցությունների ձեւաչափով։ Այստեղ խնդիրը վերաբերում է ոչ թե թեկնածուին, այլ հրավիրող կողմին, որովհետեւ հրավիրող կողմն է, որ ոչ պատշաճ ձեւաչափ է ընտրել հանդիպման համար։ Իշխող քաղաքական ուժը, որն իրականում որոշում է՝ այդ մարդը դառնալու է ՍԴ դատավոր, թե ոչ, փորձում է սեփական դիրքորոշումները եւ սեփական մոտեցումները պարտադրել»։ Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ դատավորի թեկնածուների հետ հանդիպումն ընդունված պրակտիկա է, եւ ժամանակին իր հետ էլ են հանդիպել խմբակցությունները. «Նույնպիսի հարցեր տալիս էին նաեւ ԱԺ դահլիճում հրապարակավ»։ Մեր հարցին՝ արդյոք «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ թեկնածուի դիրքորոշմանը ծանոթանալը պատգամավորների համար որոշիչ դեր չի՞ խաղա այդ թեկնածուի օգտին կամ դեմ քվեարկելիս, Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե, այդ հարցուպատասխանը նույնպես դեր է խաղում պատգամավորների կողմից թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու հարցում»։ Հրայր Թովմասյանի խորհրդական Գրիգոր Մուրադյանի խոսքով՝ կուսակցության հետ հանդիպումն ընդամենը տեխնիկական մի փոքրիկ վրիպում է ՍԴ-ի շուրջ իրականացվող այս ամբողջ հակասահմանադրական գործընթացում։

«Իմ գնահատականն այն է, որ այդ գործընթացները հակասահմանադրական են։ Այդ տեխնիկական մի փոքր վրիպումը, որ հանդիպում է տեղի ունեցել կուսակցության հետ, այդ ֆոնին ի՞նչն է փոխելու։ Սակայն եթե մասնակցել են խմբակցության անդամները՝ ֆորմալ տեսանկյունից ձեւական առումով հանդիպումը գրասենյակում խնդիր չէի տեսնի, իսկ եթե մասնակցել են կուսակցականներ, ապա արդեն պետք է հասկանալ, թե ինչու են հանդիպել, ինչ հարցեր են եղել, եւ ինչու պետք է ինքը պատասխաներ այդ հարցերին»,- ասաց Գրիգոր Մուրադյանը։ ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև հիմա հանդիպել է միայն «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ. «Մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպում չեմ ունեցել, ենթադրում եմ, որ մյուս խմբակցությունների հետ եւս պետք է հանդիպումներ լինեն»։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը եւս մեկ հարց է բարձրացնում ՍԴ անդամների ընտրության գործընթացի վերաբերյալ. թեկնածուներն առաջադրվել են առանց մրցույթի. «Այսինքն՝ թեկնածուն առաջադրվել է առանց մրցույթային ընթացակարգի, այն դեպքում երբ մեզ մոտ 2 տարի առաջ դա համարվեց սկզբունքային։

Շարունակում եմ ակնկալել, որ այն նույն ՀԿ-ները կդիմեն ԱԺ, որ միայն այդ հիմքով այս քվեարկությունը չիրականացվի»։ Նա նշեց, որ կա 2 ճանապարհ. կամ պետք է ունենանք ինստիտուտների վրա հիմնված իրավական, ուժեղ պետություն, կամ շատ մեծ կասկածի տակ է մեր պետականության կենսունակությունը. «Եվ սա այդ հարցերից մեկն է՝ արդյոք կունենա՞նք նման սկզբունքայնություն այդ նույն կազմակերպությունների կողմից, որոնք գործընթացը նախաձեռնել էին»։