Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Հրապարակ». ԱԱԾ-ն դատավորների սենյակներում գաղտնալսումներ է կատարում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային անվտանգության ծառա­յությունն ինչ-որ պահից ոչ այնքան մեր արտաքին ու ներքին անվտանգության խնդիրներով է զբաղվում, որքան քա­ղաքական պրոցեսների մասնակից է դարձել եւ սկսել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագիրը: Այն պահից, երբ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանների դռները եւ դատավորներին անվանեց «պատե­րի տակ վնգստացող» ու նախկինների պատվերը կատարող, ԱԱԾ-ն մի ուրիշ եռանդով ձեռնամուխ եղավ դատական համակարգը «վեթինգի» ենթարկելու գործին: Չնայած վեթինգը՝ որպես պրո­ցես, միջազգային կառույցների ջանքերով մերժվեց: Բոլոր դատավորները վերցվեցին հա­տուկ հսկողության տակ, եւ սկսվեց «դատավորաորսը»: Իհարկե, դատավորները միամիտ մարդիկ չեն եւ օրենքներից էլ լավ գլուխ են հանում, ուստի նրանց մեծ մասը կարողանում է խուսափել ԱԱԾ թակարդն ընկնելու ճակատագրից, բայց նրանց մեջ էլ կան անզգույշներ:

Առաջին գործը, որ ԱԱԾ-ն անում էր եւ անում է նաեւ այսօր, դատա­կան համակարգի հետ առնչություն ունեցող անձանց գաղտնալսելն է: Գաղտնալսվում են ոչ միայն դատա­վորներն ու նրանց ընտանիքների անդամները, այլեւ օգնականները, նիստերի քարտուղարները, դատական համակարգը սպասարկող անձնակազմը, փաստաբանները, որոնք երբեմն նաեւ միջնորդի դեր են խաղում դատավորի եւ իրենց վստահորդի միջեւ:

Դատավորնե­րը ոչ միայն գաղտնալսվում են, այլեւ գաղտնատեսագրվում՝ նրանց բոլորին հետեւում են, բոլորի աշխատասենյակնե­րում կան թաքնված տեսախցիկներ, որոնք շուրջօրյա հսկողության տակ են պահում դատավորներին: Մեր աղբյուրներն ասում են, որ հենց նման «աչալուրջ» հսկողության արդյուն­քում է բացահայտվել սնանկության դա­տարանի հետ կապված քրեական գործը:

«Մշտադիտարկման» տակ հայտնված դատավորներն անզգուշություն են ունեցել ինչ-որ թեմաներով խոսել, ինչն էլ ձայնագրվել է եւ դարձել քրեական գործի մաս: Ավելին՝ դատավորներից մե­կի աշխատասենյակի տեսահսկողության արդյունքում հայտնաբերել են բարոյական վարքականոնից «շեղումներ» եւ անհրաժեշտության դեպքում պատրաստվում են շրջանառության մեջ դնել նաեւ այդ կադրերը: Մի խոսքով, ԱԱԾ-ն կատարում է վարչապետի հրահանգները՝ բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներով»: