Ժպտա, բարի մարդ. անօթևան երիտասարդը գրությամբ դիմել է անցորդներին (լուսանկար)
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարել է մի քաղաքացու, ով այդ պահին թեժ արևի տակ պառկած է եղել գետնին` Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում, Կասկադի կողմից։
Նա գրությամբ դիմել է մարդկանց.
«Խնդրում եմ օգնել 100 դրամով, դուրս եմ ապրում... ես նաև կաշխատեմ ցանկացած աշխատանք, եթե կա։ Աշխատանք առաջարկեք, նախապես շնորհակալ եմ։ Ես ծնվել եմ Վանաձորում, ապրել եմ մանկական, գնացել եմ ծառայել֊եկել ու ինձ դուրս են հանել. տարիքս չէր թողնում, որ մնամ այնտեղ.
Մերսի.
Ժպտա, բարի մարդ»։