Ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին
Այսօր հանրապետությունում եւ Երեւան քաղաքում ձյուն է տեղում, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում երթեւեկության համար, վթարային իրավիճակների պատճառ դառնում եւ, բնականաբար, ավելի մեծ զգոնություն ու պատասխանատվություն պահանջում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանությունը վարորդներին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն, ովքեր անվադողերը դեռեւս չեն փոխարինել ձմեռայինով, խորհուրդ ենք տալիս ժամանակավորապես ձեռնպահ մնալ ավտոմեքանան շահագործելուց եւ ճանապարհ ելնել միայն տրանսպորտային միջոցը ձմեռային պայմաններին համապատասխան կահավորելուց հետո:
Հիշեք, ձմռանը երթեւեկության կանոնների եւ տրանսպորտային միջոցի շահագործման պահանջների խստագույն պահպանումը վարորդի, ուղեւորի ու հետիոտնի անվտանգության ապահովման լավագույն երաշխիքն է: