Գերմանական Deutsche Welle-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանքին. «Հայաստանում վտանգվա՞ծ է խոսքի ազատությունը»
Կասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըՓաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիԹшղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն ԹորոսյանԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
«Հայաստանի Չորրորդ Հանրապետության» հայեցակարգը կեղծ է ի բնե․ Ռուբեն Մելիքյան
Պետական գույքը՝ Քոչարյանների ընտանիքի բիզնեսի՞ հիմք․ միլիարդավոր դրամների գործարքներն ու անպատասխան մնացած հարցերը
Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվnրականները չեն տեղակայվի ԹՐԻՓՓ-ի երկայնքով․ ԲաղայիՁմեռային հեքիաթն արդեն հասել է «Զորաց Քարեր» և «Ամբերդ ամրոց»Ես ընդհանրապես չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը Սահմանադրության հետ կապված. ՄԻՊՔՊ-ի վրայից պատերազմի հոտ է գալիս․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինան և եվրոպացի հովանավորները պատրաստվում են պшտերազմի շարունակմանը. Շոյգու«Ընտրողների նկատմամբ ճնշումները բացարձակապես անընդունելի են». ՓաշինյանԸնդդիմության համախմբումը ոչ միայն ողջունելի է, այլև՝ երկար սպասված. Մալյան
Մարզային ավտոբուսներն իրավունք չունեն երթևեկել Երևանում
Գագիկ Ծառուկյանի գործերը՝ ժամանակից վեր և սերունդներին փոխանցվող արժեքներ
Ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրից հետո կփոխվի Ուկրաինայի քարտեզըՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»
Երևանում դանակահարությունից մահացած 29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր
Ջրվեժի աղբավայրի գործունեությունը կասեցվել է, տնօրենը տուգանվել է 5,4 մլն դրամով
Արշակ Կարապետյանը հրավիրվել է գլխավոր դատախազություն
Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կրակովում հրաձգություն իրականացրած ահաբեկիչը մահացել է հիվանդանոցումԱրցախից տեղահանված շուրջ 25 հազար մարդ պետության աջակցությամբ տուն է գնել կամ կառուցում էԱլեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանըԶգուշացե՛ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄԻՊ գրասենյակին 2027–ին գրեթե 4 մլն դրամով ավելի կհատկացվի. հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծըՓոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ էՊետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Նարե ՍիմոնյանՀայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենթակա չի եղել, քան Փաշինյանի կառավարման արդյունքում. ԶուրաբյաԱսում էր՝ Շուշի են մտել, հասկանո՞ւմ ես. զոհվածի հարազատ (տեսանյութ)Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումՀայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներովՊատշաճ հարգանք ո՛չ զոհվածները, ո՛չ չզոհվածները չեն ստանում․ Արտակ ԲեգլարյանՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք ենթակայանների. ՌԴ ՊՆԱյս իշխանությունները չեն ցանկանում գերիների մի մասի վերադարձը. Արտակ Բեգլարյան«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. նրա մոտ սրտի կանգ էր գրանցվելԱրժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո անցել է 6 տարի. ցավալի և ողբերգական իրադարձություններ են եղել. Նարե Սիմոնյան (տեսանյութ)Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը. միայն անուղղելի միամիտներն են հավատում Ադրբեջանի հետ՝ թղթերով ձեռքբերվելիք խաղաղությանը. ԶաքարյանՀայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳՆՀետիոտնին վրաերթի ենթարկած շտապօգնությունը ինսուլտով հիվանդի է տեղափոխել. ևս 2 շտապօգնություն են կանչել. մանրամասներԱրաբկիրում վթարային ջրանջատում էՏեղացող ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատար մեքենաների համար. Ճանապարհային դեպարտամենտԱՄՆ-ը hարվածել է Իրանի Քեշմ կղզունՓաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությական դեպքերի կապակցությամբԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Վազող տողեր

Ադրբեջանը պետք է անհապաղ հրաժարվի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է պաշտոնական Երեւանի դիրքորոշումն Ադրբեջանի հետ սահմանին վերջին սրման կապակցությամբ:

«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած լարվածության ֆոնին Ադրբեջանի պաշտոնյաների շուրթերից հնչող իրարամերժ հայտարարությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, որ կամ Բաքվում կորցրել են իրականության զգացումը, կամ մենք գործ ունենք ադրբեջանական պետական ապարատի տարբեր շրջանակների չհամակարգված գործունեության հետ: Պարզապես ներկայացնեմ փաստեր:

Այսպես, հուլիսի 12-ին Հայաստանի Տավուշի մարզում ադրբեջանական զորքերը սադրանք էին հրահրել հայ-ադրբեջանական սահմանին: Դրան հաջորդել է բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ինտենսիվ հրետակոծումը: Եվ փաստարկներն առ այն, թե արդյոք ժամանակակից բանակը հարձակում կգործեր «ՈՒԱԶ»-ով, թե ոչ, տեղին չեն, քանի որ ադրբեջանական բանակը դժվար է համարել ժամանակակից:

Նույնքան անընդունելի են հայկական կողմի գործողությունների ապօրինության մասին հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի պաշտոնական շրջանակներում: Հայաստանը ամենավճռական կերպով պաշտպանել և պաշտպանելու է իր պաշտպանական գծերը ու իր քաղաքացիների անվտանգությունը:

Այն, ինչի մասին իսկապես արժե մտածել ապօրինության համատեքստում, Մեծամորի հայկական ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքներն են: Նման հայտարարությունները մեզ համար համազոր են զանգվածային ոչնչացման զենքի կիրառման և միջուկային ահաբեկչության սպառնալիքին, ինչը սպառնում է ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլև Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդներին և առաջին հերթին՝ հենց ադրբեջանցիներին: Գիտակցելով իրավիճակի պայթյունավտանգությունը՝ Ադրբեջանի պաշտոնատար անձիք սկսեցին իրար հետ մրցակցելով պնդել, որ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած պաշտոնական հայտարարությունները չեն արտահայտում Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Կամ սա վատ քողարկված սուտ է, կամ Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարությունը չի վերահսկում իր ենթակաների գործողություններն ու հայտարարությունները, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ծայրահեղականներից կազմված խմբակ է։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել այն, ինչը հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է. Ադրբեջանը պետք է անհապաղ հրաժարվի որևէ համատեքստում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից: Ուժի դիրքից մեզ հետ խոսելու փորձերն աշխատում են հենց դրանք նախաձեռնողների դեմ: Հանձնառու լինելով հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ միևնույն ժամանակ մենք գործնականում ի ցույց դրեցինք Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի անխոցելիությունը:

Մենք բազմիցս հայտարարել ենք և շարունակելու ենք պնդել, որ սահմանամերձ միջադեպերը կանխելու համար պետք է ներդրվեն ռիսկերի նվազեցման մեխանիզմներ, այդ թվում տեղերում միջազգային դիտորդների թվի ավելացում և նրանց մշտական տեղակայում, ինչպես նաև ուղիղ կապ և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդնում: Այդ մեխանիզմների կյանքի կոչումը կարող է նպաստել խուսափել լարվածության աճի հետագա վերսկսումից: Այդ առումով Ադրբեջանը պետք է վերադառնա կառուցողական դաշտ և քայլեր ձեռնարկի նշյալ մեխանիզմների ներդրման ուղղությամբ, որոնց խիստ անհրաժեշտությունը ընդգծվեց այս ռազմական էսկալացիայի ֆոնին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում ընթանում է խաղաղ կարգավորման գործընթացը, և ոչ մի փոփոխություն այդ ձևաչափում չի կարող լինել: Այստեղ ցանկանում եմ ընդգծել, որ որպես միջնորդ հանդես են գալիս համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն:

Ադրբեջանական ղեկավարությունը շատ խեղաթյուրված է ներկայացնում բանակցային գործընթացի, ինչպես նաև Մինսկի խմբի էությունը: Նրանց պատկերացմամբ բանակցային գործընթացի էությունն ապահովելն է Արցախի միացումն Ադրբեջանին, բնականաբար, առանց հաշվի առնելու հենց Արցախի ժողովրդի կարծիքը: Եվ քանի որ դա տեղի չի ունենում, ադրբեջանական կողմն իր դժգոհությունն է արտահայտում բանակցային գործընթացի և Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի առնչությամբ: Սակայն խնդիրը համանախագահների մեջ չէ, այլ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման, փոխզիջում փնտրելու և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու չկամության մեջ է: Խաղաղ կարգավորումը պետք է լինի համապարփակ և ձեռք բերված հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավման միջոցով: Արցախն իր՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների միջոցով պետք է ներկայանա որպես անմիջական կողմ բանակցային գործընթացում, որի շրջանակներում և որոշվելու է նրանց հետագա ճակատագիրը»: