Գյուղմթերքի շուկան փակել են. առեւտրականները բողոքում են. նրանք կառավարության դիմաց են (տեսանյութ)
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Կասյան փողոցի եւ կոմիտասի պողոտայի հատման հատվածում գյուղատնտեսական շուկայի առեւտրականները:
Հիշեցնենք, որ արդեն 9 տարի ամեն շաբաթ եւ կիրակի օրերին այստեղ գյուղատնտեսական շուկա է գործել, որտեղ իրենց մթերքն են վաճառել գյուղացիները:
Հուլիսի 19-ին ոստիկանությունը և քաղաքապետարանը գյուղատնտեսական շուկայի առևտրականներին թույլ չէին տվել աշխատել եւ ցանկացել էին փակել շուկան, սակայն բողոքների արդյունքում շուկան չէր փակվել: Գյուղացիները ցանկանում են շարունակել այդ վայրում գյուղմթերք վաճառել, մինչդեռ ոստիկանները թույլ չեն տալիս: