Կրակոցներ ԱՄՆ-ում. կա ավելի քան 14 զոհ
ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքի «Inland» կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Կասկածյալը կրել է զրահաբաճկոն և զինված է եղել AK-47 տեսակի ինքնաձիգով: Արդեն հրապարակված տվյալի համաձայն նա միայնակ չի գործել, ունեցել է 2 համախոհ, ովքեր կրել են նույն զինատեսակից:
CCN-ը հրապարակել է ոստիկանության պաշտոնական տվյալները, որտեղ ասված է, որ կա ավելի քան 14 զոհ և ճիշտ այդքան վիրավոր: Ոստիկանությունը կարողացել է շենքից դուրս բերել մոտ 30 պատանդ: Նշյալ կենտրոնը գործում է մտավոր խանգարումներ ունեցող և հատուկ կարիքավոր անձանց համար:
Դեպքի առթիվ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերահաստատել է իր կոչը` զանգվածային հրաձգությունների կազմում ատրճանակների ավելի շատ վերահսկման բարեփոխումների ուղղությամբ: Խոսելով CBS News- ի հետ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է. «Կոնգրեսը պետք է գործի երկկուսակցական կարգով` սողանցքները փակելու համար, այդ թվում այն մեկը, որ թույլ է տալիս մարդկանց TSA-ի ոչ թռիչքային ցուցակում օրինականորեն ձեռք բերել հրազեն»: