Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»
Հասարակություն

Ո՞ւմ ենք ուզում դաստիարակել. պատմագետը` նախարարության հայեցակարգի մասին

Պատմագետ Մարիամ Խանզադյանն անդրադարձել է նախարարությսան կողմից առաջարկվող համաշխարհային պատմության հայեցակարգին:

«Փորձեմ համառոտ (ժամանակիս սղության պատճառով) անդրադառնալ համաշխարհային պատմության հայեցակարգին:

Այս հարցին պատասխանելուց առաջ պետք է պատասխանել մեկ այլ հարցի. ո՞ւմ ենք ուզում դաստիարակել:

Մտածող, վերլուծող, պատճառա-հետևանքային կապերը հստակ պատկերացնող, համակարգված գիտելիքներ ունեցող և ԻՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՂ աշակերտի, և պատմություն առարկայի (թե՛ հայոց, թե՛ համաշխարհային) դասավանդումը պետք է կազմակերպել ա՛յս պահանջներից ելնելով:

Նախևառաջ անհրաժեշտ է հրաժարվել դասագրքում պատմության անխտիր բոլոր փուլերի և անհարկի մանրամասների ընդգրկումից: Ընտրել առանցքային և համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա որոշիչ ազդեցություն թողած դրվագները:

Օրինակի համար՝ հույն-պարսկական պատերազմները կարևոր են, բայց Պելոպոնեսյան պատերազմի դեպքում սահմանափակվել մեկ պարբերությամբ՝ նշելով Սպարտա-Աթենք հակամարտության պատճառները, Աթենքի պարտության պատճառներն ու հետևանքները: Կամ ասենք Հռոմեական հանրապետության Ք.ա. III-I դդ. պատերազմներից ընտրել Հռոմի վրա որոշիչ ազդեցություն թողած Պունիկյան պատերազմները, մնացած պատերզմների դեպքում սահմանափակվել թվարկումով և քարտեզի վրա այդ պետության ընդարձակումը ցույց տալով: Համաշխարհային պատմության առաջին տարին (7-րդ դասարան, մոտավորապես 60 ժամ) սկսել վաղնջագույն Արևելքից և ավարտել Ք.հ. 7 դարով: Օրինակի համար ներկայացնեմ հին աշխարհի ու վաղ միջնադարի այն կարևոր թեմաները, որոնք հնարավոր բաշխել մոտավորապես 60 դասաժամերի վրա՝ շաբաթական գոնե երկու ժամ համաշխարհային պատմությանը տրամադրելով:

1. Պատմություն առարկան, պատմական աղբյուրները և փուլաբաժանումը:
2. Առաջին պետություններ, առաջացման պատճառները, տիպերը, զարգացման օրինաչափությունները և տարբերությունները:
3. Զուգահեռաբար՝ վաղ Եգիպտոս և Շումեր, մարտահրավերների տեղական պատասխանները, քաղաքակրթության ձևավորումը, փուլաբաժանումը:
4. Չինաստանի և Հնդկաստանի վաղ շրջանները:
5. Միջագետքի քաղաքական ձևափոխումները՝ Շումեր, Աքքադ, Բաբելոն, հիմնական իրադարձություններ և զարգացման առանձնահատկություններ:
6. Միջագետքյան (շումերական, աքքադական, ասորեստանյան) առևտրական համակարգերն ու ազդեցությունը մեզ վրա:
7. Եգիպտոսի Նոր թագավորությունը՝ հիմնական իրադարձություններ և զարգացման առանձնահատկությունները:
8. Եգիպտոսի և Միջագետքի աշխարհատեսական տարբերությունները:
9. Եգիպտոսի մշակույթը և քաղաքակրթական ձեռքբերումները:
10. Միջագետքի մշակույթը և քաղաքակրթական ձեռքբերումները:
11. Փոքր Ասիա՝ (մ.թ.ա. 2-1 հազ.) հիմնական իրադարձություններ և զարգացման առանձնահատկություններ, ազդեցությունը մեզ վրա:
12. Խուռիական քաղաքակրթությունը և ազդեցությունը մեզ վրա:
13. Փյունիկիա, փյունիկյան գիրն ու ազդեցությունը աշխարհի վրա, փյունիկյան գաղութացումը:
14. Ասորեստան՝ ձևավորումը, մարտահրավերներն ու փուլաբաժանումը:
15. Թիգլաթպալասար III-ի բարեփոխումները և հետևանքները, ազդեցությունը մեզ վրա:
16. Իրան` Էլամը մեկ պարբերությամբ, հնդիրանական ցեղերի ներհոսքը և Աքեմենյան Պարսկաստանի կազմավորումը:
17. Հունաստան. աշխարհագրություն, զարգացման առանձնահատկություններ, հունական մեծ գաղութացում:
18. Լիկուրգոս, Սոլոն, Կլիսթենես. բարեփոխումների պատճառներն ու հետևանքները:
19. Իրան. Դարեհ I-ի ի բարեփոխումները և հետևանքները, ազդեցությունը մեզ վրա:
20. Հույն-պարսկական պատերազմներ. պատճառներն ու ընթացքը:
21. Դասական Հունաստան, Սպարտա-Աթենք տարբերությունը:
22. Հունաստանի աշխարհատեսական առանձնահատկություններ (պոլիս, փիլիսոփայություն, աթենական դեմոկրատիա):
23. Հունական մշակույթը:
24. Հունաստանի ճգնաժամը, Մակեդոնիա, Փիլիպոս II-ի բարեփոխումները:
25. Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և ազդեցությունը մեզ վրա:
26. Հելլենիզմ՝ հասկացություն, ընդգրկում, տեղական առանձնահատկություններ:
27. Հելլենիստական պետություններ, կապը մեզ հետ:
28. Պարթևներ. ծագումը, պատմության փուլաբաժանումը, կապը մեզ հետ:
29. Չինաստանը մ.թ.ա. I հազ-ում, քաղաքակրթական ձեռքբերումները:
30. Հնդկաստանը մ.թ.ա. I հազ-ում, և քաղաքակրթական ձեռքբերումները:
31. Վիրքը և Աղվանքը մ.թ.ա. 1 – մ.թ. I հազ-երում:
32. Հռոմը նախքան Արևելք ոտք դնելը՝ հռոմեկան պետության զարգացման առանձնահատկությունները:
33. Պատրիկներ-պլեբեյներ պայքարը և Իտալիայի գրավումը:
34. Պունիկյան պատերազմները որպես Հռոմի՝ կայսրության վերածվելու առաջին և հիմնավոր քայլ:
35. Հռոմ-Սելևկյաններ և Հռոմ-Պոնտոս պատերազմները և ազդեցությունը մեզ վրա:
36. Հռոմեական պետության ճգնաժամը, քաղաքացիական պատերազմներ, տրիումվիրատներ:
37. Հռոմ-Պարթևստան հակամարտությունը, փուլաբաժանումը, ազդեցությունը մեզ վրա (Կրասոսի Արևելյան արշավանքը, Անտոնիոսի արշավանքները):
38. Հռոմը՝ կայսրություն: Օկտավիանոս Օգոստոս և պրինցիպատ, Օգոստոսի արևելյան քաղաքականությունը:
39. Ներոնի կառավարումը, արևելյան քաղաքականությունը, ազդեցությունը մեզ վրա:
40. Հռոմ և Եվրոպա. կայսրության առանձնահատկությունները, պրովինցիաների զարգացման առանձնահատկությունները, ստրկության դերն ու նշանակությունը:
41. Հռոմեական կայսրության քաղաքակրթական ձեռքբերումները:
42. Հռոմեական մշակույթը:
43. Սասանյանների իշխանության գալը և ազդեցությունը մեզ վրա:
44. Սասանյաններ և Հռոմ հակամարտությունը:
45. Սասանյան Պարսկաստանի աշխարհատեսական առանձնահատկություններն ու մշակույթը:
46. Հռոմ և բարբարոսներ՝ փոխազդեցության ձևերն ու հետևանքները:
47. Դիոկղետիանոսի կառավարման շրջանը՝ դոմինատ:
48. Քրիստոնեություն, պատմությունը, փուլաբաժանումը, ազդեցությունը մեզ վրա:
49. Հռոմեական կայսրության բաժանումը. Բյուզանդիայի ապագա հզորության պատճառները:
50. Արևմտյան Հռոմեական կայսրություն, բարբարոսական պետությունների առաջացումը, տնտեսական և քաղաքակրթական առանձնահատկությունները:
51. Հուստինիանոսի պատերազմները, բարեփոխումները և ազդեցությունը մեզ վրա:
52. Միջնադարյան քաղաքակրթության ձևավորման շրջանը, վաղ միջնադարի տնտեսական, քաղաքական և աշխարհատեսական առանձնահատկությունները:
53. Արաբներ և մահմեդականություն, սուննի / շիա հոսանքների առաջացում:
54. Սասանյան Պարսկաստանը 4-7 դդ.:
55. Սասանյան Պարսկաստանի կործանման պատճառներն ու հետևանքները:
56. Արաբական խալիֆայության ձևավորումը և ազդեցությունը մեզ վրա:

Ինչպես տեսնում ենք, ռեալ է մեկ տարվա ընթացքում առավել կարևոր թեմաներին անդրադառնալը և Արևելքի պատմությունը զուգահեռաբար ներկայացնելը՝ ճի՛շտ բալանսը պահելով: Եվ առհասարակ անհրաժեշտ է հրաժարվել եվրոպակենտրոնությունից. Արևելքն է նախապատմական շրջանից սկսած ազդել մեր լեռնաշխարհի սոցիալական գործընթացների վրա, Արևելքն է մեզ պատմում մեր վաղնջագույն շրջանի մասին, Արևելքում ենք մենք դեռ այն շրջանից, երբ Արևմուտք հասկացությունն առհասարակ չկար և չէր նախատեսվում:

Եվ վերջապես մի քանի հարյուր կմ այս կամ այն կողմ հենց այդ Արևելքն է իր խնդիրներով՝ Իրանը, Թուրքիան, արաբական աշխարհը, ոչ թե Եվրոպան: Աշխարհն արդեն հրաժարվել է եվրոպակենտրոնությունից, ժամանակը չէ արդյո՞ք, որ մենք էլ վերջապես տեսնենք, թե ո՞րտեղ և ո՞ւմ հարևանությամբ ենք ապրում: Առավել ևս անիմաստ եմ համարում համաշխարհային պատմության դասագրքում ժողովրդավարության տեսակներին և առանձնահատկություններին նվիրված բազմաթիվ դասաժամերը՝ դա հասարակագիտություն առարկայի գործառույթների մեջ է մտնում:

Եվ ամենակարևորը՝ պատմության մեջ պարտադիր վերհանել մարտահրավեր-պատասխան-հետևանք կապը, ավելին, այս կապը դարձնել դասավանդման առանցքային գիծը՝ ելնելով մեր իսկ պատմության առանձնահատկություններից: Աշակերտը պետք է հստակ տեսնի այդ կապը՝ սկսած նեոլիթից և ավարտված Արցախյան պատերազմով: Այդ կապը և դրա խիստ կարևոր դաստիարակիչ գործառույթը պետք է կարմիր թելով անցնի թե՛ հայոց, թե՛ համաշխարհային պատմության դասագրքերով:

Որոշիչը ա՛յս հողն է ի՛ր խնդիրներով և ի՛ր մարտահրավերներով, և որևէ արհեստածին հայեցակարգ կամ գաղափարախոսություն չի՛ կարող ավելի կարևոր լինել, քան ա՛յս հողի վրա ձևավորված պետության խնդիրները»,- գրել է նա: