Ներքին Կարմիր Աղբյուրում եռյակ է լույս աշխարհ եկել
Սահմանապահ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում օրը լավ լուրով են սկսել ու շտապել են դրա մասին տեղեկացնել բոլորին։
«Առավոտը բարի լուրով սկսենք:
Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավշո աշխարհի համար»,- հայտնում է դպրոցի ֆեյսբուքյան էջը։