Ջո Բայդենը Դոնալդ Թրամփին անվանել է ամերիկացի առաջին «նախագահ-ռասիստը»
ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը երկրի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «առաջին ռասիստը, ով դարձել է նախագահ»։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Բայդենը նշել է, որ Թրամփը կորոնավիրուսն անվանում է չինական կամ Ուհանի վիրուս։ Նա ընդգծել է, որ Թրամփը մարդկանց գնահատում է մաշկի գույնով կամ էլ ծննդյան վայրով։
Ընդգծենք, որ ըստ վերլուծաբանների առաջիկա նախագահական ընտրություններում Թրամփի կարևոր մրցակիցը լինելու է Ջո բայդենը։