Լորան Բլանը կարող է գլխավորել «Բարսելոնան»
Ֆրանսիացի մասնագետ Լորան Բլանը պատրաստվում է գլխավորել կատալոնական «Բարսելոնան»։ Այս մասին տեղեկանում ենք Diario Sport-ից։
Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Սետյենի կատարած աշխատանքից և արդեն հիմա դիտարկում է նոր մարզչի տարբերակը։ Մինչև այս պահը քննարկվում էր կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Չավիի տարբերակը։
Ընդգծենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի չեմպինությունը ձեռքից բաց թողեց վերջին անհաջող ելույթների պատճառով և չեմպիոն դարձավ «Ռեալը»։