«Մի անեկդոտ կար, հիշու՞մ եք...». Վանաձորում գծանշվել են փողոցի դեռ չփոսալցված հատվածները (ֆոտո)
Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վանաձորյան գծանշված փողոցների նկարներ։ Լուսանկարներում երևում է, որ գծանշումները թարմ են, սակայն փողոցը նորոգված չէ։ Իսկ ավելի կոնկրետ քառակուսի փոսերը հուշում են, որ այդ տարածքը նախապատրաստել են ասֆալտապատելու համար, սակայն գծանշող ընկերությունը չի սպասել փոսալցման աշխատանքների ավարտին։


«Մի անեկդոտ կար, հիշու՞մ եք...
Մի օր երկար փոս են փորում, թաղամասի բնակիչները հարցնում են՝ էս ի՞նչ փոս է։
Պատասխանում են՝ ջրի խողովակ են քաշելու։
Հաջորդ օրը տեսնում են՝ մի ուրիշ բրիգադ հետ է լցնում փոսը, բայց ջրի խողովակը չկա։
Ասում են, իսկ խողովակը ի՞նչ եղավ։
Պատասխանում են, թե մեր գործը փոսը լցնելն է, մենք լցնում ենք, մնացածի հետ կապ չունենք...
Հիմա Վանաձորում ոնց որ թե ցանկացել են այդ անեկդոտն իրականացնել»,- գրել է պատգամավորը։
