«Իշխանափոխության համար ընդդիմությունը ռեսուրսներ չունի». Արմեն Բադալյան
« «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քարոզարաշավի վերջին դետալաներն է իրականացնում, իշխանափոխության հասնել չեն կարող»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Ըստ նրա` արդեն հասարակությունը կողմնորոշվել է կողմ է քվերակելու, թե ոչ, իսկ հանրահավաքներն էլ վերջին լրացումներն են:
Արմեն Բադալյանի խոսքով` հեղափոխւթյան մասին խոսող ուժերը պետք է ունենան Արևմուտքի Ռուսաստանի աջակցությունը, մեդիա ռեսուրսներ և ամենակարևորը հանրության շրջանում այնպիսի հետաքրքրություն լինի, որ իրական պայաքարող մարդիկ միանան. «Հայաստանն այն երկրներից չէ, որ եթե իշխանափոխություն լինի, հասարակությունը կարողանա ինքնաբուխ որոշել , թե ովքեր են երկիրը ղեկավարելու»,- մանրամասնեց քաղտեխնոլոգը:
Բացի այդ եղել են նման բազմաթիվ հանրահավաքներ, բայց խնդիրն այն է, որ նույն հռետորաբանությունն է , նույն գործողությունները. «բայց իհարկե դա կազմակերպիչների մեղքը չէ, ուղղակի ՀՀ-ի բնակչությունը չունի այդ պոտենցիալը, որպեսզի փողոցային անհնազանդության միջոցով իշխանափոխություն իրականացնի»,- եզրափակեց նա: