Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»
Վազող տողեր

Հայաստանի քաղաքական իշխանությունը, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը. Արթուր Վանեցյան. 168.am

168. am-ը հարցազրույց է հրապարակել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:

Պարոն Վանեցյան, վերջին օրերի սահմանային լարվածության շուրջ նախնական գնահատականներ ունե՞ք։

Նույնիսկ նախնական գնահատականների համար դեռ վաղ է։ Ես ուղղակի կվերահաստատեմ նախկինում իմ հնչեցրած գնահատականները, որ մենք ունենք փայլուն գեներալներ ու սպաներ, մոբիլ ու մարտունակ բանակ, որը հրաշալի լուծեց իր առջև դրած խնդիրը։ Այսօրվա բանակը բազմաթիվ մարդկանց երեք տասնամյակ տևած աշխատանքի արդյունքն է։ Մեր երկրում արդեն ձևավորվել են զինվորական դինաստիաներ՝ լավ կրթությամբ, բարձր պատրաստվածությամբ և բացառիկ հայրենասիրությամբ և ոգով։ Սա կհասկանա միայն նա, ով եղել է մարտական դիրքում, անցել զինվորական ծառայություն։ Սա հաղթող բանակի ոգի է։

Ցավոք, նույն չեմ կարող ասել դիվանագիտական հարթակում մեր պետության ձեռքբերումների մասով։ Բոլոր ուղղություններով ունենք միջազգային հանրության, գործընկեր պետությունների «կիսահայտարարություններ», ագրեսոր Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարության նշան դնող գնահատականներ։ Մինչդեռ գործ ունենք բացառիկ իրավիճակի հետ, երբ թշնամին երեսուն տարվա մեջ առաջին անգամ նման մասշտաբների հարձակում է գործել ոչ թե՝ Արցախի, այլ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ուղղությամբ։ Եվ սա պետք է առիթ դառնար միջազգային հանրությանը փաստարկված ներկայացնելու և բացատրելու, որ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն՝ Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության, այլև՝ ողջ տարածաշրջանի համար։ Մինչդեռ ընդամենն օրերս Չմիավորված պետությունների բյուրոն, որի կազմում 120 պետություն են, հակահայ հայտարարությամբ հանդես եկավ, սա ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի տարբերություն բանակի, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը։ Ուզում եմ նաև ընդգծել, որ հիացած եմ մեր ժողովրդի միասնությամբ ու համախմբվածությամբ, անցած օրերին բոլորս ականատես եղանք, թե ինչպես է հայությունը մի բռունցք դառնում ընդդեմ թշնամու, իսկ Հայաստանի ընդդիմությունն արտաքին վտանգի դեպքում՝ միավորվում պետության շուրջ՝ այդ ընթացքում շարունակելով թիրախ լինել իշխանական ֆեյքերի և ֆեյքերի գործառույթ իրականացնող որոշ պետական պաշտոնյաների կողմից, որոնք արտաքին թշնամուն թողած՝ նույն այդ օրերին զբաղված էին երկրի ներսում թշնամիներ փնտրելով և այլ տափակաբանություններով։

Այս օրերին ականատես եղանք ազգային անվտանգության մի շարք սպառնալիքների՝ մեր զինվորականների անձնական տվյալների արտահոսքից՝ մինչև պետական կայքերի դեմ հակերային հարձակումներ, ազգաբնակչության շրջանում խուճապ տարածող sms հաղորդագրություններ, և այլն, ինչո՞ւ համակարգն այս աստիճան թերացավ։

Դեռ ժամանակ կունենանք վերլուծելու, թե ինչու համակարգը թերացավ։ Դուք թվարկեցիք թերացումների միայն երևացող կողմը, որն ամբողջական պատկերի մի փոքր մասն է ընդամենը։ Իսկ թերացման պատճառն առավել քան ակնհայտ է։

Իրեն հնազանդ ԱԱԾ ունենալու համար Նիկոլ Փաշինյանը քանդեց տարիներով կայացած համակարգը, ստեղծեց մի իրավիճակ, երբ ոլորտի պրոֆեսիոնալներն ու կենսագրություն ունեցող սպաները սկսեցին լքել այն, դրա համար էլ ունենք այս պատկերը։ Անշուշտ, ԱԱԾ-ում այսօր էլ շատ պրոֆեսիոնալ կադրեր կան, բոլորն իմ նախկին կոլեգաներն ու ներկայիս ընկերներն են և իրենց ուսերին են պահում համակարգը, բայց երբ առողջ ու գործող օրգանիզմին օտար ու պրոցեսներից անտեղյակ «գլուխ են փոխպատվաստում», միշտ այսպես է լինում՝ հատկապես այնպիսի փակ ու հիերարխիկ համակարգերի դեպքում, ինչպիսին ԱԱԾ-ն է։

Ընդհանուր առմամբ, տավուշյան դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունն անվտանգու-թյունն է, և այդ ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք անելու։

Ուզում եմ շեշտել, որ անվտանգության գաղափարը չի սահմանափակվում միայն զինված ուժերի մարտունակությամբ։ Ազգային անվտանգությունն ապահովվում է մի շարք ուղղություններով գրագետ, նպատակային, մշտական և հետևողական աշխատանքով։ Այս հարցերում մենք սխալվելու իրավունք չունենք։ Եվ դաշնակիցների հետ անկեղծ և վստահելի հարաբերություններն ամենակարևոր գործոններից մեկն է։ Եվ ես, ցավոք, տեսում եմ, որ այս ու մի շարք այլ ուղղություններով թույլ են տրված սխալներ։ Չի կարելի անվտանգության ապահովման ողջ ծանրաբեռնվածությունը թողնել միայն բանակի վրա։ Երբ իշխանությունն աշխատանքի մյուս ուղղություններում ունենում է սխալներ, ապա բանակի վրա ծանրաբեռնվածությունն էապես մեծանում է։

Դաշնակիցներ ասելով՝ հայ–ռուսական հարաբերություններում առկա լարվածությո՞ւնը նկատի ունեք։

Ոչ միայն։ Ներհասարակական մթնոլորտից սկսած՝ մինչև տնտեսական քաղաքականություն, ունենք լուրջ խնդիրներ։ Գեներալների և բանակի հրամկազմի վարկաբեկման արշավներից՝ մինչև զրո կետից բանակցություններ սկսելու անխոհեմ հայտարարությունները։ Պահի տակ արված, չհաշվարկված հայտարարությունները, որոնք վերաբերում էին ոչ միայն՝ մեզ, այլև՝ մեզ բարեկամ երկրների շահերին։

Աջ ու ձախ քրեական գործերի հրահանգներից՝ մինչև քաղաքական ընդդիմախոսների դեմ արշավները։ Բազմաթիվ գրագետ և փորձառու կադրերի պետական համակարգից հեռացնելու խնդրից՝ մինչև անգործունակ նորերով ողջ պետական համակարգը լցնելը։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա Հայաստանում նկատելիորեն աշխուժացել են այդ հարաբերությունների դեմ աշխատող խմբավորումները։ Թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար, թե՛ որպես ԱԱԾ գեներալ՝ ես այն կարծիքին եմ, որ այդ ուժերը սպասարկում են այլ պետությունների շահեր։ Հայ-ռուսական հարաբերությունների վատացման մեջ Հայաստանը չունի որևէ շահ։ Այնպես, ինչպես Ռուսաստանը։ Շատ կարևոր է, որ նման փորձերը, նման միտումները ստանան հանրային գիտակցված կոշտ հակահարված։ Քաղաքական ուժերի և հասարակության հասունությունը կարևոր գործոն է՝ 5-րդ շարասյանը զսպելու և չեզոքացնելու համար։

Վերջերս հրապարակվեց Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։ Կներկայացնե՞ք Ձեր նկատառումներն այս կարևոր փաստաթղթի մասին։

Ես, հավանաբար, այն քչերից եմ, ով այդ փաստաթուղթը մանրամասն ուսումնասիրել է։ Եվ իմ հստակ գնահատականը հետևյալն է. այն իր որակով չի կարող կոչվել Ազգային անվտանգության ռազմավարություն։ Այդ փաստաթուղթը ցույց է տալիս այն ողբերգական հեռավորությունը, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները գտնվում են իրականությունից դուրս։ Փաստաթղթի ավելի մանրամասն, առարկայական վերլուծությունը կանենք ավելի հանդարտ պայմաններում։ Հիմա, երբ սահմանին պատերազմական գործողություններ են, դրա համար հարմար պահը չէ։ Բայց դա շատ կարևոր փաստաթուղթ է, և չի կարող լինել այդքան թերի և այդքան անհստակություններով լի։ Ազգային Անվտանգության ռազմավարություն կոչվող փաստաթուղթը նման էր 2019 թվականին Ստեփանակերտում վարչապետ Փաշինյանի՝ 2050 թվականի ձեռքբերումների մասին ունեցած ելույթին՝ պարզունակ, առանց հստակությունների, առանց հաշվարկների, առանց ռիսկերի գնահատման։ Իրականությունը լրիվ ուրիշ լրջության և ուրիշ որակի մոտեցում է պահանջում։ Նման օրինակներ կարելի է շատ բերել, և այն, ցավոք, իր ամբողջական որակով՝ համապատասխանում է այսօրվա իշխանության որակին։

Իսկ ռիսկերի գնահատման տեսակետից ի՞նչ վտանգներ եք տեսնում։

Ես ճիշտ չեմ համարում հանրությանն անընդհատ նեգատիվ տրամադրություններ հաղորդելը, վտանգներ և ռիսկեր հրամցնելը։ Ես իմ խնդիրն եմ համարում լուծումներ առաջարկելը։ Թե՛ «Հայրենիք» հիմնադրամը, որը զբաղված է փորձագիտական վերլուծություններով և ծրագրային մշակումներով, թե՛ «Հայրենիք» կուսակցությունը, որն ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում, դնում են խնդիր՝ մեր հանրությանն առաջարկել լուծումներ։ Մյուս քաղաքական ուժերի հետ ձևավորել միասնական գործողությունների ճանապարհային քարտեզ։ Այս ամենի հիմքում դրվում է նպատակ՝ երկիրը հեռու պահել արկածախնդրությունից, էապես բարձրացնել անվտանգության մակարդակը, մշակել նոր տնտեսական քաղաքականություն, մոբիլիզացնել մեր ներքին բոլոր ռեսուրսները՝ դիմակայելու համար մարտահրավերներին և երկիրը թռիչքային զարգացման տանելու։ Խաղաղություն ունենալու համար պետության նկատելի զարգացումը, ուժեղացումը հրամայական է։ Անկախ քաղաքական վիճակից և քաղաքական իշխանության լրջությունից՝ բանակը կատարել և կատարելու է իր գործը, դրանում ոչ մի կասկած, բայց ռազմավարական խնդիրները քաղաքական հարթության մեջ են։ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական լրջությունն օրվա հրամակայանն է։