«Էրդողանին մի համեմատեք Գոլումի հետ, Գոլումին վիրավորում եք». Սերժ Թանկյան
Երկու օր առաջ BBC-ում հոդված հրապարակվեց, որտեղ խոսվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ «Մատանիների տիրակալը» ֆիլմի կերպարներից մեկի՝ Գոլումի համեմատության վերաբերյալ դատական գործի մասին: Թեմային անդրադարձել է նաև հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ներողություն եմ խնդրում, որ այս շաբաթ Էրդողանի մասին հրապարակումներ էի անում: Ռուսաստանը մեղադրել է Էրդողանի ընտանիքին «Իսլամական պետության» հետ նավթի անօրինական վաճառքի համար: Ես այդ հոդվածը չեմ տեղադրում իմ էջում, չեմ անրադառնա նաև Թուրքիայում բանտարկված լրագրողների խնդրին: Ես համոզված եմ, որ փորձագետ Փիթեր Ջեքսոնը կհաստատի, որ Էրդողանի համեմատությունը Գոլումի հետ վիրավորում է հենց Գոլումի կերպարը»:
Հիշեցնենք, որ թուրքական դատարանը պահանջել էր փորձաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք Գոլումի եւ Էրդողանի համեմատությունը վիրավորական է, թե ոչ: