Բաքուն հայտարարում է, որ Հայաստանի քաղաքացիական օբյեկտները չեն եղել Ադրբեջանի թիրախում
Հայաստանի քաղաքացիական կառույցները, ներառյալ կրիտիկականները, չեն հանդիսանում ադրբեջանական զինված ուժերի թիրախը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գծով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Այս մասին տեղեկանում ենք APA գործակալությունից։
Ավելի վաղ, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգյահլին ասել էր, որ ադրբեջանական ուժերը կարող են հարվածներ հասցնել Մեծամորի ատոմակայանին։ Ընդգծենք, որ Ադրբեջանի հայտարարությունը դատապարտեցին միջազգային մի շարք երկրներ ու կառույցներ։