ԿԳՄՍ նախարար, կբացատրե՞ք էդ «ֆոկուսը»՝ ինչպե՞ս է հնարավոր 8.5 բալով ընդունվել բուհ, իսկ 18 բալով՝ ոչ․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ բողոքում են ընդունելության քննություններին մասնակցած դիմորդների ծնողները։
Նա մասնավորապես գրել է․
«ԿԳՄՍ նախարար, կբացատրե՞ք էդ ֆոկուսը՝ ինչպե՞ս է հնարավոր 8.5 բալով ընդունվել բուհ, իսկ, ասենք, 18 բալով՝ ոչ։
Այսօր ինձ են դիմել տասնյակ ծնողներ, ովքեր ինձ հետ միասին ուզում են հասկանալ, թե ինչպե՞ս է 8.5-ը 18-ից շատ։
Ծնողներին հստակ պարզաբանում պիտի տրվի։»։