Մեկ վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Մեկ վիրավոր զինծառայողցի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, Իջևանում լրագրողների հետ զրույցում ասաց ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա տեղեկացմամբ՝ գիշերը և այժմ սահմանին համեմատաբար հանգիստ իրավիճակ է, հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Հիմնականում հակառակորդի կողմից եղել է անկանոն կրակ, հայկական կողմը պատասխանել է միայն դիպուկ կրակոցներին։