Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». Շարմազանով
Քաղաքականություն

Վիրավորողները պետք է հասկանան` ո՞վ է խոսում Մարգարիտա Սիմոնյանի շուրթերով. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու օր էլ սոցցանցերի հայկական սեգմենտը բուռն արձագանքում է RT հեռուստաընկերության և«Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի` Հայաստանի ղեկավարության հասցեին հնչեցված կոշտ գնահատականներին և մեղադրանքներին...

Զավեշտն այն է, որ նիկոլապաշտ և հայրենասիրական անհիմն պաթոսով լցված որոշ գործիչներ, ինչպես նաև բավական մեծ քանակությամբ օգտատերեր, բացարձակ չխորանալով, թե Ո՛Վ է Մարգարիտա Սիմոնյանը ներկայիս ռուսաստանյան քաղաքական և լրատվական իսթեբլիշմենթում, սկսեցին ընդամենը նրան վիրավորել, առաջարկում են փոխել ազգանունը և այլ անիմաստ ու մանկամիտ բաներ անել... Իշխանամետները և նրանց սազանդարները լավ կլինի գիտակցեն և հասկանան, ինչպես դա շատ լավ գիտակցել և հասկանում է նրանց կուռքը՝ Նիկոլը, որը ծպտուն չի հանում, որ ռուսաստանյան լրատվական դաշտում Մարգարիտայի նման տրամաչափի գործիչը չէր կարող Նիկոլի իշխանության վերաբերյալ այդպիսի խիստ քննադատական գրառում անել, եթե չլիներ Կրեմլի հավանությունը...

Եթե որևէ մեկը մտածում է, որ ՌԴ-ի նման երկրում Կրեմլի քարոզչամեքենայի ամենակարևոր մաս կազմող RT հեռուստաընկերության և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը կարող է ինքնագործունեությամբ զբաղվել և ՌԴ-ի համար ռազմավարական գործընկեր համարվող Հայաստանի ղեկավարության հասցեին քննադատություններ հնչեցնել, ապա տարրական ապուշ է...

Մարգարիտային վիրավորողները պետք է լավ հասկանան, որ իրենց խնդիրը ոչ թե նա է, այլ Վլադիմիր Պուտինը, ով մեր հայրենակցուի Մարգարիտայի շուրթերով հասկացնում է իրեն շատ ճարպիկ երևակայող Նիկոլին, որ վերջինս «եկել է սատանի մայլեն ու քյանդրբազ է խաղում»...

Ընդամենը ամիսներ առաջ նույն Կրեմլը ևս մեկ էթնիկ հայի՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի շուրթերով հայ հասարակությանը հասկացնել էր տալիս, որ նույն Նիկոլը բավական ոչ հայանպաստ բանակցություններ է վարում իր համար կիրթ Ալիևի հետ...

Այն ժամանակ ևս մեր նիկոլապաշտները և քաղաքականությունից բացարձակ չհասկացողները «միացրեցին» իրենց լուտանքաանեծքային ձայնապնակը Լավրովի հասցեին, իսկ «շուստրի» Նիկոլը փորձեց ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Ջորջ Քենթի հարցազրույցում արտահայտած մտքերն այլասերելով և կեղծելով հերքել Լավրովին... Ողբերգությունն այն է, որ մեր հասարակության մի մեծ մասը, այդ թվում նաև իրենց գրագետ համարողները, տուրք տալով Նիկոլի կողմից վերահսկվող և ուղղորդվող սոցցանցային ամբոխի թելադրած կանոններին, կուլ են տալիս իշխանությունների դեմագոգիկ և կեղծ օրակարգային թեմաները...

Հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրները կարող են ճակատագրական լինել մեզ համար... Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կրկնվում են 1918-21 թթ-ների իրադարձությունները, երբ մեր այն ժամանակվա հպարտ և հզոր իշխանավորների գործունեության արդյունքում Հայաստանը ստորագրեց ստորացուցիչ Բաթումի և Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրերը, իսկ հետո էլ եկավ մի «բարի փերի», որը Կարսի և Մոսկվայի պայմանագրերի շնորհիվ «մեծացրեց» Հայաստանի տարածքը, իսկ այդ ընթացքում մյուս «բարի փերիները», Անկարայի հետ սիրախաղի մեջ մտնելով, դրժեցին Սևրի պայմանագրի հայկական կետերը, ինչպես նաև Կիլիկիան նվիրեցին թուրքերին...

Հ.Գ. Բազմաթիվ իշխանամետ օգտատերեր առաջարկում են ՀՀ ԱԳՆ-ին Սիմոնյանին «պերսոնա նոն գրատա» հայտարարել Հայաստանում... Հետաքրքիր է, Նիկոլն այդքան ԴՈՒԽՈՎ կգտնվի՞...»: