Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». Շարմազանով
Քաղաքականություն

Պատմության իրական և իսկական կերտողները մեր զինծառայողներն են. ՀՀ նախագահը ՄԻՊ-ի հետ այցելեց վիրավորված զինծառայողներին (վիդեո)

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում մարտական ծառայություն իրականացնելիս ադրբեջանական զինուժի կիրառած զենքերից տարբեր աստիճանի վիրավորում ստացած մի խումբ զինծառայողներ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբ
նախագահը տեսակցել է զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջությամբ, բուժումով և շուտափույթ կազդուրում մաղթել: Բուժանձնակազմի ներկայացուցիչները ներկայացրել են զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:

Արմեն Սարգսյանը զրուցել է զինծառայողների ու հոսպիտալում գտնվող նրանց ծնողների հետ: Նախագահն ասել է, որ մեր ժողովուրդը հպարտանում է իր բանակով, նրա խիզախ զինվորով, սպայով ու գեներալով և համոզված է, որ նրանց շնորհիվ թշնամու ցանկացած ոտնձգության փորձ դատապարտված է ձախողման։

Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել զինվորներին՝ ծառայության և հայրենիքի պաշտպանության համար ներդրած ջանքերի ու արիության համար և առողջություն մաղթել: Նախագահ Սարգսյանն ասել է, որ, անկախ իրավիճակների ընկալումներից և դրանց վերաբերյալ արձագանքներից, անկախ գովեստից ու քննադատությունից, անկախ տարբեր տեսություններից, անկախ ամեն ինչից պատմության իրական և իսկական կերտողները հենց նրանք են՝ մեր զինծառայողները, որոնց բոլորս պարտական ենք խաղաղության և մեր անվտանգության համար։

«Եկել եմ բոլորիդ շնորհակալություն հայտնելու, նաև հիշելու ձեր ընկերներին, որոնք իրենց կյանքը տվեցին։ Պինդ եղեք։ Մեր ամբողջ ժողովուրդը հետաքրքրվում է ձեր առողջությամբ: Դուք եք մեր բոլորի պաշտպանը,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Դուք հերոսներ եք։ Մենք կարող ենք շատ բան քննարկել, կոչեր հնչեցնել, բայց պատմության մեջ մնալու է այն, ինչ դուք արել եք։ Նույն կերպ մնալու է այն, ինչ արեցին ապրիլյան պատերազմում, 1990-ականներին... Դուք մնալու եք այն հերոսները, որ բարձր են պահել մեր երկրի դրոշը։ Եղեք առողջ ու պինդ։ Իմացեք, որ դուք այն մարդիկ եք, որոնք իրենց կնիքն են դրել պատմության մեջ՝ ցույց տալով, որ մեր բանակին ոչ ոք չի կարող հաղթել։

Ադրբեջանի կողմից սանձազերծված այսօրվա պատերազմը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։ Երբ աշխարհում բոլոր երկրները զբաղված են ուրի՛շ պատերազմով, որ կոչվում է կորոնավիրուս, մեր հարևանները որոշել են այս պայմաններում պատերազմ սկսել։ Մեր հարևանները մարդու իրավունքներն այնքան չեն հարգում, որ նման քայլի են գնում։ Այն, ինչ արել է թշնամին, մարդկային բոլոր արժեքների, գրված և չգրված կանոնների խախտում է»:

Նախագահը նշել է, որ մշտապես կապի մեջ է արտերկրի իր գործընկերների, տարբեր երկրների առաջնորդների, միջազգային կառույցների ղեկավարների, արտերկրի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, նրանց, դեռևս ոչ պաշտոնական, բայց տեղեկացնում է իրավիճակի մասին։ «Մի' կասկածեք, որ ես՝ որպես նախագահ, ամեն ինչ անելու եմ, որ աջակցեմ վարչապետին, կառավարությանը, պաշտպանության նախարարին և ողջ բանակին, որպեսզի նախ դուք որքան հնարավոր է շուտ ոտքի կանգնեք և, որ մեր բանակն ավելի ամուր կանգնած լինի»,- ասել նախագահ Սարգսյանը։