Իրանում կորոնավիրուսով վարակվել է 25 միլիոն մարդ․ Հասան ռոուհանի
Իրանում 25 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով և ապագայում այդ թիվը կարող է հասնել 30-35 միլիոնի։
Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։ Էպիդեմիայի սկսվելուց հետո 150 օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 14 հազար մարդ։ Երկրում հոսպիտալացվածների թիվը մինչ օրս կազմում է 200 հազարի։
Ռոուհանին ընդգծել է, որ Իրանի առողջապահական համակարգը կարող է պայքարել վիրուսի դեմ։