Բա մենք կթողե՞նք մեր գյուղացու չարչարանքը կորի. մոսկվահայերը կազմակերպված գնել են Հայաստանից արտահանված ողջ ծիրանը (վիդեո)
Մոսկվահայերից Գոռ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գնել են ՀՀ֊ից արտահանված ծիրանը։
«Բա մենք կթողե՞նք մեր գյուղացու 1 տարվա չարչարանքը գնա կորի...
Այ սենց ենք մենք, երբ համախմբվում ենք, իսկ թշնամին թող տենա ու իմանա, որ մեր հայրենասիրության ուժը մեր իրար սիրելու մեջ ա, ոչ թե հակառակորդին ատելու: Դրա համար էլ մենք միշտ հաղթող ենք ու հաղթելու ենք:
Հա, Լեռնային Ղարաբաղն էլ, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,-գրել է Գոռ Փափազյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն ստացվեց, որ բոլոր այն շուկաները, որոնց ղեկավարներն ադրբեջանցիներ են, չեն ընդունում հայկական ծիրանով բարձված ֆուռերը։ Տեղի հայերը յուրովի հակահարված են հասցրել։