Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»
Հասարակություն

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ԶՈւ հանցագործությունների առթիվ հարուցվել է 8 քրգործ. ՀՀ զինդատախազն այցելել է մարզ

2020 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 04:00-ից մինչեւ 15:00-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, նպատակ ունենալով ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել նշված բնակավայրերի բնակիչներին, դիտավորյալ ոչնչացնել նրանց գույքը, քաղաքացիական նշանակության կառույցները, ենթակառուցվածքային օբյեկտները, տարբեր տիպի եւ տրամաչափի զինատեսակների, այդ թվում նաեւ անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորված հարվածներ են հասցրել բնակավայրերի ուղղությամբ:

Արդյունքում արձակված կրակոցներից ու կրակոցներից Բերդ համայնքի Այգեպար բնակավայրում վնասվել է մանկապարտեզը եւ ջրագիծը: Չինարի բնակավայրում հարվածային անօդաչու թռչող սարքի միջոցով պայթեցվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող ավտոմեքենան, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել այդ պահին ավտոմեքենայի մոտ գտնվող նույն գյուղի մեկ բնակիչ, ինչպես նաեւ արձակված արկերից տուժել է 5 առնանձնատուն, մեկ ջերմոցային տնտեսություն:

Անդառնալի մարդկային կորուստներից հնարավոր է եղել խուսափել միայն բնակիչների՝ պատսպարաններում թաքնվելու շնորհիվ:

Խաղաղ բնակչության կյանքի, առողջության, գույքի, հանրային նշանակության օբյեկտների նկատմամբ հանցավոր ոտնձգությունների փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետերի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է 5 քրեական գործ:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում նույն հանցավոր շարժառիթներով ՀՀ Ադրբեջանի տարածքից տարբեր տրամաչափի հրետանային միջոցների, ականանետների, հրաձգային զենքերի կիրառմամբ արկակոծության են ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքերի, ռազմական նշանակության օբյեկտի տարածքները, որոնց հետեւանքով տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածներ են ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներ: Վերջիններս տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ եւ ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Այս դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են եւս 3 քրեական գործ՝ որոնցից 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ 13-րդ կետերով, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով:

Վերոնշյալ 8 քրեական գործերով իրականացվում է նախաքննություն եւ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:

Հուլիսի 17-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան է այցելել ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը՝ օպերատիվ իրավիճակին, հակառակորդի կողմից իրականացված սադրիչ հանցավոր գործողությունների դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքին, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակին տեղում ծանոթանալու համար: Այդ նպատակով նա խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի տարածաշրջանն սպասարկող ՀՀ զինվորական դատախազության Լռու կայազորի դատախազների, ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ ռազմական ոստիկանության տվյալ կայազորի աշխատակիցների մասնակցությամբ, տվել իրավիճակից բխող հանձնարարություններ:

Վահե Հարությունյանը հանդիպել է նաեւ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ եւ հանձինս նրա՝ իր զորակցությունը հայտնել բանակային կորպուսի սպայակազմին եւ զինվորներին՝ հուլիսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում ցուցաբերած խիզախության, բարձր պրոֆեսիոնալիզմի համար, ինչպես նաեւ կիսել ունեցած մարդկային կորուստների ցավը:

ՀՀ զինվորական դատախազը այցելել է նաեւ Բերդի զինվորական հոսպիտալում բուժում ստացող՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների արդյունքում վիրավորված զինծառայողներին, քաջալերել նրանց, մաղթել շուտափույթ ապաքինում, ինչպես նաեւ մանրամասն տեղեկացել նրանց բուժման ընթացքի, պայանների մասին: