Լոնդոնում ադրբեջանցիները հարձակվել են ՀՀ դեսպանատան առջև ցույց իրականացնող հայերի վրա (տեսանյութեր)
Լոնդոնում՝ ՀՀ դեսպանատան շենքի մոտ, ադրբեջանցիները հարձակվել են բողոքի ցույց իրականացնող ՀՅԴ-ականների վրա։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի ցուցարարների կողմից մի կին վազելով մոտենում և հայ ցուցարաներից խլում բողոքի պաստառը, իսկ մյուսներն էլ, կտրել-անցնելով փողոցը, հարձակվում են հայ ցուցարարների վրա։