Պատրաստ ենք ցանկացած պահի զենք վերցնել և կանգնել մեր զինվորի կողքին. ԲՀԿ երիտասարդներ 5000-ից ավելի անվադող տարան սահման (տեսանյութ)
ԲՀԿ Երիտասարդների Միության անդամներով ձևավորել ենք 100 հոգուց բաղկացած կամավորական խումբ, որը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի մեկնել առաջնագիծ հայ զինվորի կողքին կանգնելու և հայրենի հողի համար թշնամու դեմ պայքարելու համար։
ԲՀԿ Երիտասարդների Միության կամավորական խմբի նախաձեռնությամբ 5000-ից ավելի անվադողեր երիտասարդների հետ միասին կտեղափոխենք Տավուշի մարզի սահմանապահ դիրքեր՝ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում (գ․ Այգեպար, գ․ Բերքաբեր, գ․ Մովսես, գ․ Կարմիրաղբյուր, գ․ Չինարի, ք․ Բերդ և այլն) տեղակայված մարտական դիրքերը ամրապնդելու նպատակով։
Մենք կանգնած ենք հայրենիքի պաշտպանության սրբազան պարտականությունները կատարող քաջ զինվորի կողքին։
Հայ զինվորը մենակ չէ։