Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակչի մոտ դիտվում է դրական դինամիկա. ԱՆ խոսնակ
Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամիկա և կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Հիշեցնենք, որ Չինարի գյուղի բնակիչը վիրավորվել էր ադրբեջանական մարտական անօդաչուի հարվածից։