Այսօր կարող է կոտրվել ռուս-թուրքական լարվածությունը
Այսօր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում նախատեսված է ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպում, որի շրջանակներում Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև առանձնազրույցի համաձայնություն է ձեռք բերվել: Ըստ թուրքական Sondakika.com կայքի` Սերգեյ Լավրովը իր համաձայնությունն է հայտնել հանդիպել թուրք համապաշտոնակցին, սակայն շեշտել է, որ թուրքական կողմից նոր քայլերի է սպասում:
«Ես պատրաստ եմ հանդիպել և առանձնազրույց ունենալ թուրք արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և հուսով եմ նոր արտահայտություն լսել, այլապես շատ ամոթ կլինի», -ասել է ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Մինչ այդ Լավրովը նշել էր, որ իրենք պատրաստ են հանդիպման, բայց շատ ափսոսում են, որ թուրքական կողմը հապաղում է ներողություն խնդրել ռուսական ինքնաթիռի խոցման համար: